Օգոստոսին Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան Սիրիայի հարցով եռակողմ բանակցություններ կանցկացնեն |news.am|

news.am: Թեհրանի, Մոսկվայի եւ Անկարայի միջեւ եռակողմ գագաթնաժողովը, որն ուղղված է սիրիական ճգնաժամի կարգավորման քննարկմանը, տեղի կունենա օգոստոսին Թուրքիայում, հայտնում է Tasnim-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընին:

«Հանդիպումը հիմնականում կանցկացվի Իդլիբի եւ Սիրիայի այլ հատվածների հարցով, ընդհանրապես անվտանգությանը, անցումային գործընթացներին, սահմանադրական հանձնաժողովին եւ վերաբնակեցմանն առնչվող իրավիճակի հարցով»,- ասել է Քալընը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նշվում է, որ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին Սիրիայի հարցով եւս մեկ հանդիպում է նախատեսված Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդների մասնակցությամբ:

«G20 գագաթնաժողովի ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել քառակողմ հանդիպման շուրջ՝ անցյալ տարի Ստամբուլում տեղի ունեցածի նման... Քառակողմ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել ՄԱԿ ԳՎ ուղեւորվելուց առաջ»,- նշել է նա:

Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան Սիրիայում հաշտեցման 3 երաշխավոր երկրներն են:
Այս երկրների առաջնորդները պարբերաբար հանդիպում են Սիրիայում ընթացիկ իրավիճակի քննարկման նպատակով:

x