Թուրքական զինուժը Իրաքի հյուսիսում օդային հարվածներ է հասցրել PKK-ի ապաստարաններին |armenpress.am|

armenpress.am: Թուրքական զինուժը օդային հարձակում է իրականացրել հյուսիսիրաքյան Զապ շրջանի ուղղությամբ և վնասազերծել Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) 2 զինյալի:

Ինչպես հաղորդում է թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը, Թուրքիայի զինված ուժերի կողմից Իրաքի հյուսիսային շրջանում իրականցվող «Մագիլ» (Pençe) ռազմական գործողությունների շրջանակներում օդային հարձակման է ենթարկվել Իրաքի հյուսիսային Զապ շրջանը: Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Գործողության հարված է հասցվել միջոցով Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների ապաստարաններին, արդյունքում վնասազերծվել է 2 զինյալ: 

x