Անթալիայի քաղաքապետն առաջարկել է օրական 1,5 եվրո գանձել զբոսաշրջիկներից |shantnews.am|

shantnews.am։ Թուրքիայի Անթալիա նահանգի իշխանությունները դեմ են հանդես եկել համանուն քաղաքի ղեկավարի առաջարկությանը, որ անհրաժեշտ է քաղաքի բյուջեն լցնելու համար հատուկ հարկ սահմանել զբոսաշրջիկների համար։

Քաղաքապետը պնդում է, որ առանց այդ մուտքերը քաղաքային իշխանությունն ունակ չէ ապահովել քաղաքի ենթակառուցվածքների պահպանությունը։ Քաղաքագլուխն առաջարկում է ամեն զբոսաշրջիկից 1,5 եվրո գանձել քաղաքում անցկացրած ամեն գիշերվա համար։ Մեթոդների մասին նա չի մանրամասնել։

Նահանգի վարչակազմի՝ մշակույթի և զբոսաշրջության գծով տնօրենն էլ հայտարարել է, որ դա քաղաքապետի անձնական նախաձեռնությունն է, ու նման ծրագիր իրենք չունեն։

x