Հերքում և 1 մլն դրամի գանձում Բորիս Մուրազիից՝ ի օգուտ Ավինյանի․ Մուրազին դատարանին կաշկանդված է համարում

Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գևորգ Բալյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ Politik.am կայքի խմբագիր, եզդիների «Սինջար» ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազի Թամոյանի:

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն դատարանը պարտավորեցնում է Բորիս Մուրազի Թամոյանին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքելու 2018թ. հոկտեմբերի 26-ին www.politik.am ինտերնետային կայքում «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործել կառավարությունում» վերտառությամբ հրապարակված հոդվածում և 2018թ. հոկտեմբերի 27-ին www.politik.am ինտերնետային կայքում «Ավինյանը վախենում է․ մարիխուանան փորձանք է բերել նրա գլխին» վերտառությամբ հրապարկված հոդվածում քննարկված արատավորող փաստական տվյալների առկայությունը` տեղադրելով այդ նյութը նաև «Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվության միջոցի ինտերնետային կայքում (www.politik.am)` «Հերքում» խորագրի ներքո այնպես, որ հերքման տեղակայման, ձևավորման, տառատեuակի չափը ու տեuակը չզիջի նշված հոդվածում հրապարակված տեղեկատվությանը:

Պատասխանող Բորիս Մուրազի Թամոյանից հօգուտ հայցվոր Տիգրան Արմենի Ավինյանի որպես զրպարտության համար փոխհատուցում բռնագանձել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ: 

Բորիս Մուրազին, անդրադառնալով դատարանի որոշմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արարատի մարզի դատարանն ակնհայտ կաշկանդված որոշում է կայացրել ի օգուտ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի: Մի բան հստակ է՝ ես պնդում եմ, որ Ավինյանի մասին իմ հրապարակումը իրականություն է եղել: Վաղը առավել մանրամասն»։

x