Հոնգկոնգում հինգ մարդ է ձերբակալվել բողոքի ակցիաների ժամանակ |aysor.am|

aysor.am։ Հոնգկոնգի ոստիկանությունը հինգ մարդ է ձերբակալել մայրցամաքային Չինաստան արտահանձման վերաբերյալ օրենքի նախագծում փոփոխությունների դեմ մեկնարկած բողոքի ակցիաների ժամանակ: Այս մասին հայտնում է RTHK-ն:

Ըստ իրավապահ մարմինների հայտարարության՝ բողոքավորներն արգելափակել են հայտնի առևտրային փողոցի վեց գծերը:

Հուլիսի 7-ին բողոքի ակցիայի մասնակիցները զբաղեցրել են երկաթգծային տերմինալի տարածքը, ինչը հանգեցրել է դրա ժամանակավոր փակմանը:

x