Քաղաքապետարանի մոտ կազմակերպված ակցիայի 3 մասնակից բերման է ենթարկվել |factor.am|

factor.am: Երևանի քաղաքապետարանի մոտ այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք հավաքել էին մոտակա շենքերից մեկի աղբն ու բերել քաղաքապետարան:

Ակցիայի մասնակիցները փորձում էին աղբը քաղաքապետարանի շենք մտցնել, սակայն աշխատակիցները թույլ չտվեցին: Իրավապահները բերման են ենթարկել 3 քաղաքացու:

 

x