Ծանոթացել ենք նամակին, բայց չենք շտապում լուծումներով ու առաջարկներով հանդես գա. Մակունցը՝ Վահե Գրիգորյանի նամակի մասին

«Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ դատավորի համար կունենա նոր թեկնածու, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Աշխատում ենք այդ ուղղությամբ, այսօր՝ օրվա վերջում, կամ վաղը կունենանք թեկնածու», - ասաց Մակունցը:

Անդրադառնալով Վահե Գրիգոյանի նամակին՝ Մակունցը նշեց, որ խմբակցությունը դեռևս չունի դիրքորոշում այդ մասով.

«Խբակցությունն այս պահին չունի որոշում՝ ինչ ճանապարհային քարտեզով է շարժվելու, ծանոթացել ենք նամակին, բայց չենք շտապում լուծումներով ու առաջարկներով հանդես գալ: Չեմ բացառում, որ կընդունվի Վահե Գրիգորյանի առաջարկը և չեմ բացառում, որ մենք ինքներս լուծման տարբերակով հանդես կգանք», - ասաց Մակունցը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ խորհրդարանի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուց հետո Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը բնորոշել էր ճգնաժամային և նամակ գրել ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորներին` նշելով ճգնաժամի հիմքերն ու պատճառները:

x