Ստամբուլյան կոնվենցիա․ ինչ է պետք իմանալ |civilnet.am|

civilnet.am: Սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան։ Այն ստորագրվել է 2011-ին Ստամբուլում, որտեղից էլ ստացել է անվանումը։ Ի՞նչ է պետք իմանալ այս կոնվենցիայի մասին, ի՞նչ է ասում հայաստանյան վիճակագրությունը։

  • «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան հայտնի է որպես Ստամբուլյան, քանի որ ստորագրվել է Ստամբուլում 2011-ին,
  • Կոնվենցիան առաջարկում է համալիր գործողությունների շարք, օրինակ՝ կարգավորել օրենսդրությունը, ստեղծել ապաստարաններ և օգնության հեռախոսահամարներ,
  • Մասնակից պետությունը ստեղծում է նաև փորձագիտական խումբ՝ GREVIO,
  • Այն վերահսկում է կոնվենցիայի նկատմամբ պարտականությունների կատարումը,
  • Ըստ կոնվենցիայի՝ երեխաները ընտանեկան բռնության զոհ են դառնում՝ այդ թվում նաև ընտանիքում բռնությանը ականատես լինելով,
  • Կոնվենցիայի ընդդիմախոսներն այն համարում են հակասահմանադրական,
  • Ասում են՝ կոնվենցիայում կան վիճահարույց սահմանումներ՝ «Կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանում», «գենդերային ինքնություն»,
  • Մեջբերում են կոնվենցիայի պաշտոնական մեկնաբանությունից հատված․ «Տրանսգենդերը, տրանսֆիստիտը կամ տրանսեքսուալ և այլ անձը չեն համապատասխանում հասարակության կողմից «կին» և «տղամարդ» կատեգորիաներին ներկայացվող պահանջներին»,
  • Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետությունից կոնվենցիան վավերացրել են 34-ը,
  • Ստորագրել են 11-ը, այդ թվում՝ Հայաստանը,
  • Ռուսաստանը և Ադրբեջանը չեն ստորագրել այն,
  • Բուլղարիան կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչել,
  • 2018-ին Քննչական կոմիտեն քննել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 քրեական գործ՝ նախորդ տարվա 458-ի դիմաց,
  • Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է 493 անձ,
  • Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը։
x