Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է |hetq.am|

hetq.am: Այսօր՝ հուլիսի 10-ին՝ ժամը 12:49-ի սահմաններում, Հանրապետության ողջ տարածքում տեղի են ունեցել վթարային անջատումներ:

Ժամը 12:49-ից 14:30-ը ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 830 ահազանգ՝ կապված վթարային անջատումների, վերելակներում արգելափակված, ինչպես նաև Մետրոպոլիտենի կայարաններում արգելափակված քաղաքացիների և գազի ազդանշանային սարքերի միացման հետ:

Մետրոպոլիտենի կայարաններ են ուղարկվել օպերատիվ խմբեր և հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ՝ տեղում մասնակցելու տարհանման աշխատանքներին:

Պարբերաբար կապ է հաստատվել ՀԱԷԿ-ի, էլեկտրական ցանցերի, Մետրոպոլիտենի, Երկաթգծի ավագ կարգապահների, Կարևորագույն օբյեկտների, Երևան քաղաքի Կառավարման կենտրոնի և մարզային Ճգնաժամային Կառավարման Կենտրոնների օպերատիվ հերթապահների հետ:

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի կայարաններ են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի երկու օպերատիվ խումբ:

Ժամը 13:30-ի դրությամբ մետրոպոլիտենում գտնվող բոլոր քաղաքացիները տարհանվել են:

Ժամը 19:00-ի դրությամբ մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է:

x