Բելառուսը պատրաստվում է սկսել պետական պարտատոմսերի տեղաբաշխումը Մոսկվայի բորսայում |tert.am|

tert.am։ Բելառուսը պատրաստվում է սկսել պետական պարտատոմսերի տեղաբաշխումը Մոսկվայի բորսայում, գրում է lenta.ru-ն՝ երկրի ֆինանսների նախարար Անդրեյ Բելկովեցին հղումով:

«Մենք ունենք 30 մլրդ ռուսական ռուբլու ծրագիր, ներառյալ՝ վեց տրանշ: Մենք դա կիրականացնենք աստիճանաբար, կսկսենք մեկ փոքր տրանշից և կհետևենք պահանջարկին»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ առաջին տրանշը կկազմի 5 միլիարդ ռուբլի, այնուհետև կազմակերպիչները կհասկանան «ներդրողների ախորժակը»: Մինսկն ակնկալում է տարեկան 10 տոկոսից ցածր տոկոսադրույք, արժեթղթերի մարման ժամկետը կկազմի երեք տարի, հավելել Է նախարարը:

x