2020 հունվարի 1-ից 10 % կբարձնանան կենսաթոշակները, իսկ սեպտեմբերի 1-ից կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը

Այսօր Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփեց երեկվա դնփակ նիստը, որի ժամանակ հաստատվել է միջնաժամկետ ծախսերի 2020-2022 թթ ծրագիրը։

«Քննարկման շրջանակներում որոշում կայացվեց որ 2020 հունվարի 1-ից ՀՀ-ում 10 % կբարձնանան կենսաթոշակները, նաև սեպտեմբերից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը։ Ինչպես նաև որոշում կայացվեց, որ մենք կփորձենք միանգամից մեկ ծրագրի շջանանկում լուծել 1988 թ երկրաշարժից տուժած և բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության պարտավարությունները դե յուրե արձանագրված են։

Այդ նպատակով կհատկացի 3 մլդ դրամ։ Ինչ վերաբերում է ծրագրի մանրամասներին և մեթոդաբանությանը՝ դրանք հետագա քննարկումներին կհստակցվեն»։

Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ հունիսի 1-ից զինվորոկանների աշխատավարձերը արդեն իսկ բարձրացվել են։

x