Թուրքիան և ԱՄՆ-ն մտադիր են երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 10 մլրդ դոլարի |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիան և ԱՄՆ-ն մտադիր են այժմ 75 մլրդ դոլարի մակարդակում գտնվող երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի։ Նման համաձայնության են եկել Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Դոնալդ Թրամփն իրենց վերջին հանդիպման ժամանակ։
Նրանց հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 29-ին՝ Ճապոնիայի Օսակա քաղաքում կայացած G-20 գագաթնաժողովի շրջանակներում։

Առևտրաշրջանառության վերոնշյալ ծավալներին հասնելու համար Թուրքիայի և ԱՄՆ-ի գործարար շրջանակների մի շարք առաջատար ներկայացուցիչներ կլոր սեղանի շուրջ հանդիպել են Ստամբուլում։ Հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի առևտրի փոխնախարար Ռըզա Թունա Թուրագայը, քննարկվել են առաջիկայում իրականացվելիք երկկողմ ծրագրերն ու նախագծերը։

Թուրքիան և ԱՄՆ-ն մտադիր են ոչ միայն ավելացնել առևտրաշրջանառության ծավալները, այլև ավելի շատ օտար ներդրողների գրավել, խթանել երկու երկրների արտադրանքի արտահանումը երրորդ երկրներ:

Հանդիպման արդյունքում մշակված ճանապարհային քարտեզն առաջիկայում կայանալիք Թուրքիա այցի ժամանակ կներկայացվի Դոնալդ Թրամփին: Ավելի ուշ՝ սեպտեմբերի 25-ին, այդ զեկույցը կներկայացվի նաև Նյու Յորքում կայանալիք «Թուրքիայի ներդրումների կոնֆերանսում»։

x