Քաղաքապետարանից 200 մլն դրամ ստացող ՀՈԱԿ-ը շաբաթական 100 շան բուժօգնություն է իրականացնում |armtimes.com|

armtimes.com։ 2019 թվականի մարտ ամսից Երեւան քաղաքում մեկնարկել է թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման եւ ստերջացման ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի միջոցով: ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի խոսքով՝ շուրջ 700 կենդանի արդեն պաշտպանված է՝ ստերջացված, անհրաժեշտ պատվաստումները՝ կատարված: Արմեն Բեգոյանի հետ մեր զրույցը ստորեւ.

Պարոն Բեգոյան, շաբաթական քանի՞ կենդանու եք ցուցաբերում անհրաժեշտ օգնություն:

Ներկայումս շաբաթական 100 շան բուժօգնություն ենք իրականացնում: ՀՈԱԿ-ն այս պահին ունի 28 աշխատող, որոնք էլ իրականցնում են բոլոր աշխատանքները: Անհրաժեշտ բուժզննումներն ու բուժումներն անցնելուց հետո կենդանիները բաց են թողնվում այն վայրերը, որտեղից հավաքվել էին: Քանի որ Հայաստանում չկա նմանատիպ կառույց, մեր ՀՈԱԿ-ը պատրաստվում է նաեւ մարզերին աջակցություն ցուցաբերել, մասնավորապես, Մասիս քաղաքը տենդեր է հայտարարել 90 շան պահպանման համար, մենք մասնակցել ենք, կարծում եմ՝ կհաղթենք:

Նորաբաց ՀՈԱԿ եք, ի՞նչ հիմնական խոչընդոտների եք բախվում:

Հիմնական խնդիրն այս պահին տարածք չունենալն է: Այս պահին աշխատում ենք Ագրարային համալսարանում: Նրանք տրամադրել են իրենց ֆակուլտետի վիրահատարաններից մեկը: Պայմանագիր ենք կազմել, որի արդյունքում մենք ժամանակավոր աշխատում ենք իրենց մոտ՝ մինչեւ կլինիկան կկառուցվի: Իրենց ուսանողներն էլ մեզ մոտ պրակտիկա են անցնում եւ երկար տարիներ իրենց մոտ նման բան չի եղել, նաեւ փոխշահավետ համագործակցության մեջ ենք:

Հիմնական տարածք ունենալու հնարավորություն չկա՞ այս պահին:

Շենգավիթ վարչական շրջանում, Թեյշեբանի 8 հասցեում կլինիկա է կառուցվում: Այս պահին շինարարություն է ընթանում: Կենտրոնն իր մեջ պարունակելու է կենդանիների համար նախատեսված վիրահատական բլոգ, ադմինիստրատիվ բլոգ, հետվիրահատական, կարանտինային, սկզբնական բուժզննման եւ կացարանային բլոգ: Մեծ կոմպլեքս է լինելու, եւ այդ ժամանակ մեր աշխատանքները կթեթեւանան ու կկարողանանք տարբեր տեսակի ծառայություններ մատուցել:

Շարունակությունը՝ armtimes.com

x