Այսօր ոչինչ չունենալով՝ մարդուն կալանավորել են. վթարի մասնակից Toyota-ի վարորդի փաստաբան |shantnews.am|

shantnews.am։ Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասնակից, Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանը ձերբակալվել է:

Վարորդի առողջական վիճակի և դատական գործընթացի մասին զրուցել են Սողոմոն Հակոբյանի փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ:

«Նրան կայուն ծանր վիճակում պատգարակով բերել են դատարանի դահլիճ, երբ փաստաթուղթ են տվել անգամ, որ այդ մարդու վիրահատությունը 10-օրյա ժամկետում անհրաժեշտություն է: Այդ վիճակով էլ կալանք են տվել, տարել են մեկուսարան: Բարձրացվել են հարցեր՝ այդ հրդեհը ինչո՞ւ բռնկվեց, հազարավոր մեքենաներ իրար կարող են խփել, բայց էսպիսի հետևանք չունենա»,- ասաց փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Նրա խոսքերով՝ պետք է դեռ պարզել, թե արդյո՞ք մեքենաները նորմալ զննության են ենթարկվել, կա՞ մասնագետի կարծիք, թե՞ ոչ, և ո՞ւմ մեղքով է այդ ամենը եղել.

«Այսօր ոչինչ չունենալով՝ մարդուն կալանավորել են, և հանրության մեջ ստեղծվել է այնպիսի նախնական տպավորություն, որ բացառապես այդ մարդու մեղքն է: Ես ուզում եմ, որ հասարակությունը գիտակից նայի, և ամենքն իրենց արածի համար պատժվեն»:

x