Կոչ եմ անում մասնակցել Մարտունիում կառուցվելիք բժշկական կենտրոնի վերաբերյալ հանրային քննարկմանը․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կոչ եմ անում մասնակցել Մարտունիում կառուցվելիք բժշկական կենտրոնի վերաբերյալ հանրային քննարկմանը։

Ինչպես նաև տեղեկացնեմ, որ Մարտունու գործող բժշկական կենտրոնում աշնանը կբացվի հեմոդիալիզի նոր բաժանմունք, որտեղ կլինի 5 սարք, որոնք կսպասարկեն շուրջ 40 պացիենտի Մարտունու և մոտակա տարածաշրջանից։ Բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցումից հետո հեմոդիալիզի բաժանմունքը կտեղափոխվի այնտեղ։

http://martuni.am/Pages/Home/Events.aspx?eID=518
#ՀասանելիԱռողջապահություն
#ՈրակյալԲուժօգնություն»

 

x