Հայաստանը չի կարող միջնորդ լինել Վրաստանի ու Ռուսաստանի միջև․ վրաց փորձագետ |civilnet.am|

civilnet.am։ Վրաց անկախ փորձագետ Զաալ Անջապարիձեն ՍիվիլՆեթի հետ զրույցում մեկնաբանում է վրաստանյան վերջին ներքաղաքական զարգացումները՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության միջադեպը, երկրում քաղաքական ուժերի դասավորությունը, Ռուսաստանի հետ վերջին առճակատումը։

— Կարո՞ղ ենք «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ուղիղ եթերում հնչած հայհոյանքները Վլադիմիր Պուտինի հասցեին սադրանք համարել։

— Ես կասեի, որ դա «պատվերով սադրանք» էր, իսկ ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ հնչեցրած լրագրողը այս խաղի փոքր պտուտակը դարձավ։ Ըստ երևույթին, նրան պետք էր մասնակցել այդ սադրանքին, իսկ սադրանքի նպատակն էր բարդացնել վրաց-ռուսական հարաբերությունները, որոնք վերջին տարիներին հարաբերականորեն կարգավորվել էին։

— Ինչպե՞ս եք գնահատում վրացական իշխանությունների արձագանքը «Ռուսթավի 2»-ում կատարվածին։

— Կարծում եմ, որ արձագանքը փոքր-ինչ հապճեպ և չափազանցված էր։ Նախագահի և վարչապետի մակարդակով այդպիսի բաներին արձագանքելը, անգամ եթե դա սադրիչ հարձակում է, ակնհայտորեն անհամաչափ է։ Ստեղծվել է ինչ-որ ծանր տպավորություն, որ պետության առաջին դեմքերը շարքային սադրիչին ուշադրության են արժանացնում։ Մամուլի ծառայության կամ փոխնախարարի մակարդակով հայտարարությունը նախնական փուլում լիովին բավարար կլիներ։

— Ձեր կարծիքով՝ ինչպիսին էր ռուսական ղեկավարության արձագանքը «Ռուսթավի 2» հեռուստաընկերության միջադեպին։

— Ռուսաստանը արձագանքել է շատ յուրօրինակ կերպով, այսպես ասած՝ «բարի և չար ոստիկանի» սկզբունքով։ «Չար» Պետական դուման որոշեց Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, իսկ «բարի» Պուտինը խղճաց վրացիներին և պատժամիջոցներին դեմ արտահայտվեց։ Սա մեկ կրակոցով առնվազն երկու նապաստակ սպանելու ձգտում է՝ Վրաստանում ռուսամետ ուժերին նոր հաղթաթուղթ տալ, հակառուսական ուժերին փակուղի մտցնել, չթողնել, որ Վրաստանում հակառուսական տրամադրությունների նոր ալիք բարձրանա և սեփական միջազգային համբավին լրացուցիչ վնաս չհասցնել, հատկապես՝ Արևմուտքի հետ առճակատման նվազման ֆոնին։

Շարունակությունը՝ civilnet.am

x