ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հուլիսի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Չինարի և Մովսես գյուղերի մերձակայքում տեղակայված դիրքերից կրակոցներ են արձակել ԱՀ Ալիբեյլի բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղատնտեսական տեխնիկա, իրականությանը չի համապատասխանում:

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է:

x