Իմ բարի համբավն արատավորելու փորձերը դատապարտված են ձախողման. Նարեկ Կարապետյան |tert.am|

tert.am: «Ցանկություն չունեմ մեկնաբանել տարբեր բանսարկություններ: Միայն կասեմ, որ իմ մասնակցությամբ ծեծի վերաբերյալ մամուլի հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում, որևէ մեկի նկատմամբ բռնություն չեմ գործադրել: Որոշ մարդիկ իմ բարի համբավն արատավորելու փորձեր են անում, որոնք դատապարտված են ձախողման»,- ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը:

Ն. Կարապետյանը նշեց, որ կա հարուցված քրեական գործ և ինքն ակնակալում է, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

x