Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն խուզարկում է երկրի նախագահի գրասենյակը

tert.am։ Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն խուզարկում է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակը: Ստուգվում են փաստաթղթերը, հարցաքննվում են նախագահի աշխատակազմի աշխատակիցները: Այս մասին հայտնում է «Известия»-ն` հղում անելով ուժային կառույցների աղբյուրներին:

Նշվում է, որ Հետաքննությունների պետական բյուրոն հետաքրքրված է գրասենյակում գաղտնիության մակարդակի համար պատասխանատու աշխատակիցների ցուցմունքներով և նիստերի արձանագրություններով:

«Խոսքն այն ժողովների մասին է, որոնք կապված են Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախագահության ընթացքում ռազմական գործողությունների պլանավորման հետ: Բյուրոյի անդամները չեն պատասխանում այն հարցին, թե կոնկրետ ինչ են փնտրում»,- գրված է հայտարարությունում:

 

x