Թբիլիսիում այսօր նույնպես ցույց կանցկացվի |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր՝ ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաք: Խորհրդարանի շենքի դիմաց ցուցարարները նորից կպահանջեն Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:

Ցուցարարների խոսքով, այսուհետ սկսելու են շրջել այն վայրերով, որտեղ կառավարության անդամները ելույթ են ունենալու: Նրանց կարծիքով սուլոցներով ու «Ամոթ է» վանկարկումներով ի վերջո իրենց պահանջ կբավարարվի և Գախարիան հրաժարական կտա:

Բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվեցին, երբ Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը:

Հունիսի 20-ին հազարավոր մարդիկ դուրս եկան իրենց բողոքն արտահայտելու, որից հետո խորհրդարանի դիմաց բախումներ տեղի ունեցան իրավապահների և ցուցարարների միջև, ինչի հետևանքով շուրջ 240 մարդ վիրավորվեց, երկուսը կորցրեցին աչքերը: Հենց այս պատճառով Թբիլիսիում արդեն ավելի քան 20 օր պահանջում են նախարարի հրաժարականը:

x