Ապրիլյան քննիչ հանձնաժողովի համար ամառն ու աշունը կլինեն գերհագեցած. Անդրանիկ Քոչարյան |pastinfo.am|

pastinfo.am: Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախապատրաստական փուլն ավարտվել է: Այս մասին հայտնել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ «Իմ քայլը» խմբակցության ասուլիսի ժամանակ։

«Ապրիլյան քննիչ հանձնաժողովի համար ամառն ու աշունը կլինեն գերհագեցած: Պետք է չնեղանաք, որ հանձնաժողովը ձեզ համար չի լինի շատ հասանելի, բայց հնարավորության դեպքում պարբերաբար ձեզ տեղյակ կպահենք ՝ ինչպիսի քայլեր ենք ձեռնարկում: Սա մեզանից շատ մեծ ջանքեր է պահանջում, քանի որ այս հանձնաժողովի աշխատանքների արդյունքները պետք է լինեն անհերքելի , պետք է հիմնված լինեն միայն փաստերի վրա»,- ասաց նա:

x