Իրանը պատասխանել է Նեթանյահուի սպառնալիքներին |news.am|

news.am: Իրանը պատասխանել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի սպառնալիքներին։ Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Հաթամին նախազգուշացրել է, որ Իրանի դեմ ցանկացած թշնամական քայլ ջախջախիչ հարված կստանա, տեղեկացնում է Tasnim-ը։

Նա նշել է, որ Նեթանյահուի սպառնալիքները ՄԱԿ Կանոնադրության 2-րդ հոդվածի ակնհայտ խախտում են, որն արգելում է սպառնալիքը կամ ուժի կիրառումն ընդդեմ ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության։

Նախարարն ընդգծել է, որ Իրանն իրեն ինքնապաշտպանության օրինական իրավունք է վերապահում իսլամական դավանանքի, պաշտպանական ռազմավարության եւ ՄԱԿ Կանոնադրության 5-րդ հոդվածի հիման վրա։

Նրա խոսքով՝ Իրանի ԶՈւ-ն անհրաժեշտության դեպքում կարող է հասցնել ջախջախիչ հարված ցանկացած թշնամու, որը կխախտի իրանական սահմանը եւ տարածքային ամբողջականությունը։

Գեներալը նաեւ կոչ է արել Իրանի արտաքին գործերի նախարարությանն իրավական միջոցներ ձեռնարկել Իսրայելի սպառնալիքների դեմ ՄԱԿ Անվտանգության խորհրդի միջոցով եւ ստիպել միջազգային հանրությանը լուրջ արձագանք ցուցաբերել Իսրայելի նման գործողություններին՝ միջազգային խաղաղության եւ անվտանգության սկզբունքներին համապատասխան։

x