ԲԴԽ ընտրության շուրջ տարակուսանքը մտահոգիչ է․Լիլիթ Մակունց

Իշխանության մյուս ճյուղերը չեն կարող իրենց թույլ տալ միջամտել դատավորների ընդհանուր ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությանը։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Այն տարակուսանքը, որ մենք երեկ և այսօր տեսնում ենք մամուլում, քաղաքացիական հասարակության կողմից և առանձին գործիչների կողմից, ինձ համար իսկապես մտահոգիչ է»,- ասաց իշխանական խմբակցության ղեկավարը։

Նրան լրացրեց խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանն ու ասաց, որ իրենք իրենց կողմից փորձել են ներկայացնել ԲԴԽ անդամի այնպիսի թեկնածուների, որոնք կվայելեին բոլոր խմբակցությունների վստահությունը։ Ինչ վերաբերում է նախկինում ընտրված ու երդում չտված ԲԴԽ անդամի հարցին, Վարդանյանն ասաց, որ իր համար դա առնվազն զարմանալի է։

Ինչ վերաբերում է ԱԺ կողմից նոր անդամի առաջադրմանը, Մակունցն ասաց, որ իրենք դիտարկում են մի քանի թեկնածություն, սակայն անուններ չեն կարող նշել։ Մտադիր են թեկնածուին որոշել մինչև սեպտեմբեր, սակայն նրա ընտրությունը կանցկացվի հավանաբար սեպտեմբերին՝ արձակուրդից հետո։

x