Երեկ երեկոյան և այսօր այցելել ենք Տավուշի մարզի Նոյեմբերյան, Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Կայանավան, Ազատամուտ համայնքներ։Այս պահին ամեն բան հանգիստ է, մարդիկ իրենց առօրյայով են զբաղված, ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ լուրեր են տարածվում և ինչի համար։ Սոցիալական ցանցերում քննարկման առարկա դարձած վիճահարույց տեղերը` ըստ Գուգլի քարտեզում արված նշումների, անհանգստացրել են թե' մեզ, թե' բնակիչներին, և եթե իսկապես երբևէ հարց առաջանա այս տարածքների սահմանազատման վերաբերյալ, այս իշխանությունները պետք է պատասխան տան` ինչու՞ պաշտոնապես հերքեցին այսօր տարածված լուրերը։ [«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյան]
Ավելին
Ինձ համար հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը և բանակի դիրքորոշումը՝ միջամտելու իր իրավասություններից դուրս գտնվող քաղաքական գործընթացներին։ Դրանով հանդերձ՝ ուզում եմ ողջունել զինվորականության զուսպ պահվածքը՝ որոշ ուժերի կողմից նրան հակասահմանադրական գործողությունների մղելու կոչերի և դրդումների նկատմամբ: Միաժամանակ չափազանց վտանգավոր և դատապարտելի եմ համարում որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները՝ ռազմական հեղաշրջումը որպես պետության առողջացման դրական միջոց ներկայացնելու։ [Լևոն Տեր-Պետրոսյան] |ilur.am|
Ավելին
Սիրելի՛ կանայք, ձեր իրավունքների պաշտպանության օրվա առթիվ կարեւոր է արձանագրել, որ մեր երկրում դեռ շատ անելիքներ կան կանանց դերի բարձրացման, հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման համար։ Պետք է նաեւ արձանագրել, որ պետությունը ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ: Մեր խնդիրն է ստեղծել այնպիսի հնարավորություններ, որոնք ձեզ թույլ կտան դրսեւորել բոլոր ձեր ստեղծարար կարողությունները, գիտելիքները, զգալ ձեզ առավելագույնս պաշտպանված ու գնահատված: [Նիկոլ Փաշինյան]
Ավելին
Մարտի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 175016 դեպք, որոնցից 164954-ն` առողջացած, 3225-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 6008 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 753705 թեստավորում: Երեկ կատարվել է 2465 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 337 նոր դեպք: Ունենք 170 առողջացած և 4 մահվան դեպք:
Ավելին
Տեղեկություններ են շրջանսռվում, թե իբր «Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ» և այլն: Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Համոզիչ կերպով հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց։ [ՀՀ ՊՆ]
Ավելին
Հակառակորդն ամեն գնով ուզել է Կրասնի Բազարը (խմբ․ - Կարմիր Շուկա բնակավայր) իրենով անել։ Շնորհիվ ձեզ, շնորհիվ մեր տղաների հաջողվել է պահել։ Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ արվում էր, որպեսզի մենք հանձնեինք Կարմիր Շուկան, բայց ասացինք, որ մոռանան այդ մասին, դա բացառվում է։ Հակառակը՝ քաղշին նախարարը հանձնարարություն ստացավ լրացուցիչ ուժեր հավաքելու, ներգրավելու շինարարական աշխատանքներում։ Առաջիկա 3 տարում պետք է լուծվի տեղահանվածների հարցը, ապա նրանց բնակարաններիի հարցը, որոնք տուն չունեն։ Նախնական կառուցվում է 140 տուն, բայց ավելին ենք կառուցելու։ [ԱՀ նախագահ]
Ավելին
Տարածվող լուրերը, թե ադրբեջանցիները «քանդում են Նոր Առաջաձորի ջրամբարից դեպի Դավիթ-Բեկ գյուղ տանող ջրատարը», չեն համապատասխանում իրականությանը, ջրատարն իր տեղում է, ոչ մի խողովակ չի քանդվել։ Ադրբեջանական կողմը մեկ դիտակետ է ավելացրել դեպի Նոր Առաջաձոր տանող ճանապարհի աջ թևին։ [Սյունիքի մարզպետարան]
Ավելին
Տարածվող լուրերն առ այն, որ Ազատամուտի տարածքներից անցնելու են Ադրբեջանին, իրականության հետ բացարձակ առնչություն չունեն։ Հորդորում ենք ստահոդ լուրեր տարածողներին՝ մի՛ ներքաշեք Ազատամուտն ու ազատամուտցուն ձեր նեղմիտ քաղաքական խարդավանքների մեջ։Ազատամուտը մշտապես գտնվել ու գտնվելու է պետական ուշադրության ներքո։ [Ազատամուտի համայնքապետարան]
Ավելին
Բարխուդարլու, Սոֆուլու, Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Վերին Ոսկեպար, Խեյրիմլի հատվածում ստատուս քվոյի որեւէ փոփոխություն չի եղել։ Այս մասին հայտնում է լրագրող Թաթուլ Հակոբյանը։ Նա այցելել է գյուղեր և վստահեցնում է, որ տարածվող լուրերն այն մասին, թե Տավուշի մարզի այդ գյուղերի տարածքում իրականացվում են սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ գոնե այս պահին չի համապատասխանում իրականնությանը։
Ավելին
Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ ԱԱԾ-ն պարզաբանում է, որ այդ տեսանկարահանումը կատարել են Կապանի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում դեռևս մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում: Հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից (իրենց տեղակայման վայրերում), ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, ներկա փուլում էլ սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ են իրականացվում Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Շուռնուխ-Դավիթ Բեկ հատվածում:
Ավելին
Հայաստանի սահմանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր զինված ուժերի և սահմանապահ ժողովրդի կողմից լիարժեք պաշտպանվում է, իսկ անմենաչնչին վտանգի դեպքում բոլորս մեկ մարդու նման լինելու ենք սահմանին։ Այս անբարո, անպատասխանատու գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք իմ և Տավուշի ժողովրդի հասցեին, անձնապես հետամուտ եմ լինելու, որպեսզի բոլորը առնվազն հրապարակայնորեն ներողություն խնդրեն։ [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]
Ավելին
Սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում», բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկատվություն տարածելուց։ [ՊՆ]
Ավելին
Ռուս խաղաղապահներն այցելել են Տավուշի մարզ, բայց թե ինչ նպատակով են եկել, որևէ մեկը չգիտի, քանի որ որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել: Ռուսները եկել են, բայց այն խոսակցությունները, թե ադրբեջանցիներ են եկել, դրոշներ են դրել, նման բան չկա: Զինվորականներից ենք իմացել ռուսների գալու մասին, բայց թե նպատակը որն է, մենք չգիտենք, մեկն ասում է՝ զորամաս են եկել, մեկն ասում է՝ եկել են ու դեպի սահման գնացել, տարբեր խոսակցություններ կան։ [Ազատամուտ համայնքի ղեկավար Արթուր Բեգինյան] |tert.am|
Ավելին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող՝ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել նախագահի հրավերով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ: [Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն]
Ավելին
Մարտի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 174679 դեպք, որոնցից 164784-ն` առողջացած, 3221-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 5849 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 751240 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3361 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 422 նոր դեպք (12.6%): Ունենք 130 առողջացած և 2 մահվան դեպք: [ՀՀ ԱՆ]
Ավելին
Ի պատասխան Tert.am լրատվական կայքում՝ «Արսեն Թորոսյանն առողջապահության նախարար լինելու ընթացքում կնոջ բժշկական կենտրոնի հետ շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել» վերտառությամբ հրապարակմանը, ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ լրատվականը խեղաթյուրել է ՀՀ առողջապահության նախարարության՝ Tert.am լրատվականի հարցմանը տված պատասխանն ու տեղեկատվությունը և պայմանագրի սխալ արժեք նշել:[ՀՀ ԱՆ]
Ավելին
Ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված ստատուս-քվոն երբեք չի կարող հիմք ծառայել տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության, ինչպես նաև հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար։ Ինչպես 1994-ին պատերազմի արդյունքում ամրագրված ստատուս-քվոն հիմք չծառայեց հաջորդ քսանհինգ տարիներին խաղաղության համար, այնպես էլ այս պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը չի կարող ամուր խաղաղության հիմք լինել գալիք տարիների համար։ [Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյան] |hetq.am|
Ավելին
Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններով մարտի 6-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են 2 զոհվածի աճյուն: Աճյունները հայտնաբերվել են ռազմագործողությունների դիրքային հատվածներից. ըստ ամենայնի՝ մարտական գործողությունների մասնակիցներ են․ ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: [ԱՀ ԱԻՊԾ] |armenpress.am|
Ավելին
Առավոտից տարածվում է անհեթեթ ինֆորմացիա Երևանի մանկապարտեզներում երեխաների ընդունելության հետ կապված: Մենք բազմիցս անդրադարձել ենք այդ խնդրին: Հասկանալով ծնողների օբյեկտիվ անհանգստությունը՝ ևս մեկ անգամ կտամ պարզաբանում: Համայնքային մանկապարտեզներում ընդունելության և հաճախման սահմանափակումները մտցրել է Առողջապահության նախարարությունը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգները: Երևանի քաղաքապետարանը իրավունք չունի խախտել նախարարության այդ որոշումը: Հենց Առողջապահության նախարարությունը վերացնի սահմանափակումները, Երևանի մանկապարտեզները անմիջապես կընդունեն ևս մոտ 7000 երեխա։ [Երևանի քաղաքապետ Հայկ Մարության]
Ավելին
Իրանում հայտնված հայկական ինքնաթիռի արկածները շարունակվում են: Սա բազմաշերտ պատմություն է, որում ներգրավված են մի քանի գործող անձինք՝ օդանավի սեփականատերը, շահագործող ընկերությունը՝ «Fly Armenia Airways»-ը, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն, Իրանն ու իրանական ընկերությունը, որն, ըստ ամենայնի, փորձել է ձեռք բերել այս օդանավը, ԱՄՆ-ն, որի արտադրանքն է «խաղասեղանին»: Եվ այդ «խաղասեղանի» մոտ հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող մեր հարավային հարեւանը, ինչը չի կարող չմտահոգել ու, ճիշտ կլինի ասել, չզայրացնել ԱՄՆ-ին: |hetq.am|
Ավելին
ՀՀ ՊՆ շենքի դիմաց ակցիա իրականացնող զինվորականները և քաղաքացիները պնդում են, որ պետք է բոլորը ջանքերն ուղղեն Հայոց բանակի ուժեղացմանը, որը հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն է: Նրանք այժմ հանդես են գալիս ելույթներով, այնուհետև նախատեսում են երթով միանալ կեսօրին Երևանի Բաղրամյան պողոտայում նախատեսված Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին: |armenpress.am|
Ավելին
Մարտի 6-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Երկուստեք կարևորվել է համակարգված փոխգործակցության դերը տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման գործում։
Ավելին
ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ՀՀ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է որպես մեղադրյալ: Այս մասին, հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Դատախազությունը հրաժարվել է այլ տեղեկություն տրամադրել գործի մասին՝ դա համարելով նախաքննական գաղտնիք: |armlur.am|
Ավելին
Իսկական հերոսություն էր ռազմադաշտից վիրավոր կամ զոհված զինծառայողների տարհանումը: Երբ գիտակցում ես, որ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ընթացքում անօդաչու թռչող սարքերով հնարավոր է նաև դու թիրախավորվես: Հիմնական դժվարությունը, սակայն, զինադադարից հետո էր: Կրկնակի բարդ աշխատանք է որոնել հայ զինծառայողների աճյուններ կամ գտնել նրանց մասունքները: |armenpress.am|
Ավելին
Մարտի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 174257 դեպք, որոնցից 164654-ն` առողջացած, 3219-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 5560 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 747879 թեստավորում: Երեկ կատարվել է 3016 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք: Ունենք 191 առողջացած և 4 մահվան դեպք:
Ավելին
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակցի ուշադրությունը հատկապես հրավիրվել է Ադրբեջանի կողմից գերիների, պատանդների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտության վրա: Տվյալ համատեքստում ամերիկյան կողմը շեշտել է ՄԽ համանախագահության գործունեության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել իր դերակատարումը հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Ավելին
Կոչ ենք անում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ ԶՈւ շտաբին պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով: Նախագահն այս քայլով կձեւավորի սահմանադրական մարմինների միջեւ վեճերը ՍԴ-ում քննության ներկայացնելու մշակույթ։ [ՀՀ փաստաբանների պալատ]
Ավելին
Հայանտառ ՊՈԱԿ-ի Ճամբարակի մասնաճյուղի տնօրեն Իրինա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ նույն անտառտնտեսության աշխատակից Սարմեն Ղուկասյանն իր հասցեին սպառնալիքներ է հնչեցրել։ Հովհաննիսյանի խոսքով Ղուկասյանը առանց թույլտվության փափուկ վառելափայտ է դուրս բերել անտառից և օգտագործել անձնական նպատակների համար։ Անտառտնտեսության տնօրենի կարծիքով ռեֆորմներ պետք է իրականացվեն, որ անկախ աշխատակցի բարեվարքությունից՝ հնարավորություն չլինի գողություն իրականացնել։
Ավելին
Կեսօրից հետո Շիրակի գերեվարված զինվորների ծնողներն ու հարազատները բացել են վաղ առավոտից իրենց կողմից փակված Շիրակի մարզպետարանի մուտքը: Ընդմիջումից հետո կառույցն անցել է բնականոն աշխատանքի: Մուտքը բացելուց հետո գերիների ծնողները հեռացել են Շիրակի մարզպետարանից: Նրանք մեկ անգամ ևս շեշտել են, որ իրենց քայլերի մասին որևէ տեղեկատվություն տալ չեն ցանկանում այս պահին: |armtimes.com|
Ավելին
Վերաքննիչ դատարանը բավարարեց Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը: Ըստ պաշտպան Միհրան Պողոսյանի`Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ Արա Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքներում հիմնավոր կասկած առկա չէ, որը նշանակում է, որ նա անօրինական հիմքերով գտնվել է անազատության մեջ: |armenpress.am|
Ավելին
Երևանի մետրոպոլիտենի դեպի նոր կայարանի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Նոր կայարանը լինելու է Աջափնյակ թաղամասում։ Այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են, պարզապես այս փուլում փակագծերը չեմ բացի, որովհետև քննարկման շրջան է: [Երևանի Մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյան] |armenpress.am|
Ավելին
Լիտվան եղել է և կլինի քարե պատ, որտեղ ապաստան կգտնեն ռեժիմների կողմից հետապնդվող ժողովրդավարական ուժերը։ Յուրաքանչյուր ոք, ով ապաստան է գտել Լիտվայում, կարող է իրեն ապահով զգալ: Եվ մենք կարող ենք բելառուսական ռեժիմին ասել, որ ավելի շուտ դժոխքը կսառչի, քան մենք կսկսենք քննարկել ձեր պահանջները։ [Լիտվայի ԱԳ նախարար]|tert.am|
Ավելին
Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն մարտահրավեր է միջազգային իրավունքին և չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար: [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]
Ավելին
Բելառուսի գլխավոր դատախազությունը պաշտոնական դիմում է ուղարկել Լիտվա՝ ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային արտահանձնելու վերաբերյալ։ Դատախազությունը նշել է, որ իրենք ստիպված են եղել խնդրել Վիլնյուսին արտահանձնել քաղաքական գործչին՝ հայրենիքում «իշխանության կարգի, հասարակական անվտանգության և պետության դեմ ուղղված հանցագործություններ» կատարելու համար։ |tert.am|
Ավելին
Կադաստրային փաստաթղթերը պետք է դրվեն սահմանների որոշման գործընթացի հիմքում։ Անգամ տեղեր կան, որ դրանք պետք է առաջնահերթություն ունենան, որովհետև հիմքում մարդու իրավունքն է։ Ես նայում եմ մարդու տեսանկյունից՝ ունեմ պետությունից ստացած փաստաթուղթ, որը տրված է ինձ և ինչ-որ միջպետական գործընթացի պատճառով տնից կամ հողից զրկվել եմ։ Այստեղ պատասխանատվության առումով նկատի ունեմ ադրբեջանական կողմին, այս փաստաթղթերը պետք է օգտագործվեն քննարկումների, բանակցությունների ժամանակ։ Կադաստրային փաստաթղթերի օգտագործման մասին խոսվում է նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի հատուկ ուղեցույցներում։ [ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան]|armenpress.am|
Ավելին
Վաղ առավոտից Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողները փակել են մարզպետարանի մուտքը: Թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի: Նրանք հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն: |armtimes.com|
Ավելին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը դեռ չի քննարկել արտահերթ ընտրությունների և դրանք անցկացնելու վերաբերյալ հուշագիր ստորագրելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը: Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը: Նա նշեց, որ ձեռնպահ են մնալու անձնական դիրքորոշում ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը կքննարկի առաջարկը և դիրքորոշումը կներկայացնի։|armenpress.am|
Ավելին
Ուզում եմ ասել՝ որ ԼՀԿ-ն շարունակելու է փնտրել լուծումներ՝ երկիրն այս վիճակից հանելու համար։ Այս պահին, մեր կարծիքով, այդ լուծումը այն առաջարկն է, որը արել ենք։ Ուզում եմ կոչ անել քաղաքական ուժերին միանալ այդ առաջարկությանը, որ այս ճգնաժամը օր առաջ հանգուցալուծվի, և մենք գնանք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանի որ ճգնաժամից դուրս գալու ճանապարհը դա է։ [Էդմոն Մարուքյան]
Ավելին
Մարտի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 173749 դեպք, որոնցից 164463-ն` առողջացած, 3215-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 744863 թեստավորում: Երեկ կատարվել է 2825 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 442 նոր դեպք: Ունենք 378 առողջացած և 7 մահվան դեպք:
Ավելին
Երեկ Արցախի հարավային թևում որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել: Սակայն, Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից փոխանցվել է, նախնական տվյալներով, 2 զինծառայողի մասունք: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:
[ԱՀ ԱԻՊԾ]
Ավելին
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանում է ներկայացրել Իրանում վայրէջք կատարած «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի «Բոինգ» օդանավի վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ ՀՀ ԱԱԾ-ում կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ըստ թռիչքային անձնակազմի և Իրանի ավիացիոն իշխանությունների հավաստիացման՝ Թեհրանի Մեհրաբադ Միջազգային օդանավակայանում օդանավի վայրէջքը կատարելու պատճառը կրել է տեխնիկական բնույթ, մասնավորապես՝ առաջացել են օդանավի վառելիքի հետ կապված խնդիրներ։ Հայկական և իրանական կողմի ավիացիոն մասնագետների հետ տեղի ունեցող սերտ համագործակցության և քննարկումների արդյունքում ձեռք են բերվել նախնական համաձայնություն օդանավը Թեհրանից Երևան տեղափոխելու համար։
Ավելին
ԱԺ-ն չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին: Քվեարկությանը մասնակցել են 132 պատգամավորներից 36-ը: 8 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Արմեն Հայկյանցի օգտին քվեարկել է 13 պատգամավոր, Արսեն Մկրտչյանի օգտին՝ 15: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանի դատավորներ չեն ընտրվել, քանի որ ընտրվելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի 3/5-րդի կողմ ձայն: |1lurer.am|
Ավելին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անհեթեթ է համարում այն, թե Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկության հետ կապված իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ. «Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցները կարիք չունեն համաձայնեցնել իրենց որոշումները Ռուսաստանի նախագահի հետ: Ռոբերտ Սեդրակովիչը, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է: Նա մեծ ջանքեր է ներդրել իր երկրի զարգացման համար, ու մենք գոհունակությամբ արձանագրում ենք, որ հայ քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման կողմնակիցներ են»: |armenpress.am|
Ավելին
Պիտի անկեղծ ասեմ, որ խորհրդարանական ընտրությունների թեմայով քննարկումները շարունակելու առիթը Ձեր հայտարարություններն էին: Եվ հույս ունեմ, որ գոնե այս անգամ մեզ կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի ոչ միայն ձեզ, այլև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ, որովհետև եթե խորհրդարանական ուժերն ի վերջո կայացնեն արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում, այդ թվում՝ դրա շուրջ մեկ, երկու կարևոր հարցի վերաբերյալ, նկատի ունեմ ժամկետներ և այլն, ապա կարող ենք համարել, որ հարցը լուծված է: [Նիկոլ Փաշինյանը՝ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպմանը]
Ավելին
Պատերազմի արդեն 4-րդ օրը նա (խմբ․ Նիկոլ Փաշինյանը) գիտեր այն մասին, որ պատերազմը տանուլ է տրվելու: Նա ուներ Գլխավոր շտաբի գրավոր եզրակացությունն այն մասին, որ ընթացող պատերազմը հաստատապես տանուլ կտրվի: Սա ուղղակի դատարկ հայտարարություններ չեն: Սա հաղորդագրություն է հանցագործության մասին, որով պետք է զբաղվեն դատախազությունն ու քննչական մարմինները։ [Ռոբերտ Քոչարյան] |armeniasputnik.am| |tert.am|
Ավելին
Եթե լինեն արտահերթ ընտրություններ, ես կմասնակցեմ: Կարծում եմ, որ բավականաչափ փորձ ունեմ: Համոզվա՞ծ եմ իմ հաղթանակում: Համենայն դեպս, ընտրություններում դեռ պարտված չկամ։ Մտադիր չեմ ստեղծել քաղաքական կուսակցություն: [Ռոբերտ Քոչարյան] |tert.am|
Ավելին
Այս պահին չունենք համաձայնություն որևէ հարցի վերաբերյալ: Սպասվում է նաև վարչապետի հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ, և նաև նրանց կողմից դիրքորոշում արտահայտելուց հետո կրկին կլինեն բանակցություններ: Միայն «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը բավարար չէ խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Այն, որ մենք պետք է խոսենք, պետք է ճանապարհներ գտնենք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, այդ հարցում ունենք համաձայնություն։ Վարչապետը ԳՇ պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների պրոցեսի հետ, մինչդեռ մենք կապում ենք, քանի որ երկրում եղած ճգնաժամին գումարվել է նաև այդ հարցը: [Էդմոն Մարուքյանը՝ վարչապետի հետ հանդիպման մասին] |1lurer.am|
Ավելին
Ռուբեն Վարդազարյանը նշեց, որ քաղաքականությունից ոչինչ չի հասկանում՝ սուտ համար մեկ, և նշեց, որ քաղաքականության մեջ չի լինելու՝ սուտ համար երկու: Պետք է վստահեցնեմ, որ նա բավականին լավ տիրապետում է քաղաքական տարատեսակ մանյովրների, ճարպկությունների, խարդավանքների, և երկրորդ՝ նա արդեն իսկ քաղաքականության մեջ է: Ռուբեն Վարդազարյանին չհաջողվեց անկախ դատական համակարգ ձևավորել, այլ հիմնականում ձևավորեց պետությանը և ժողովրդին ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող, երբեմն դրսևորող դատական համակարգ: [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյան] |1lurer.am|
Ավելին
Պարոն Վարդազարյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորեց առաջնային մանդատով օժտված լեգիտիմ ԱԺ-ի նկատմամբ։ «Իմ քայլը» խմբակցությունը այսօր չի ընտրելու ներկայացված թեկնածուներին և իր այս քայլով դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնածուների նկատմամբ, այլ հենց պարոն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի գործունեության և հայտարարության վերաբերյալ։ Մեր այս դիրքորոշումը ամրապնդվում է մեկ այլ հանգամանքով․ հասել ենք այնտեղ, որ քրեական ենթամշակույթին առնչվող անձինք միջնորդավորված կապ են հաստատում ԱԺ պատգամավորների հետ՝ ի պաշտպանություն ԲԴԽ նախագահի։ [«Իմ քայլը» խմբ․ ղեկավար Լիլիթ Մակունց]
Ավելին
Դատավորները քաղաքական հայտարարություն չպետք է անեն, և դրանում բոլորս համակարծիք ենք, որովհետև դատավորները արդարադատության կրողներն են։ Արդարադատությունը օրենքով սահմանված ընթացակարգ է, արդարությունը բարոյական կատեգորիա է, իսկ օրենքների հեղինակը Աժ-ն է։ Եթե օրենքները այնպիսին են, որ չեն ենթադրում ճիշտ արդյունք, ապա մի պահանջեք դատավորներից արդարություն։ [«Լուսավոր Հայաստան» խմբ․ պատգամավոր Տարոն Սիմոնյան]
Ավելին