Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների նպատակով։ Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ պատճառը Ադրբեջանի միակողմանի գործողություններն են, որ վնաս են հասցնում միջպետական հարաբերություններին։ Մակրոնը ընդունել է դեսպան Անն Բուայոնին, ափսոսանք հայտնել Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ և ցանկություն հայտնել լսելու ադրբեջանական կողմի պարզաբանումը։ Պաշտոնական Փարիզի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիան վերահաստատում է աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հարգելով միջազգային իրավունքը ու երկու երկրների տարածքային ամբողջականությունը։ |1lurer.am| |1lurer.am|
ՄԻՊ ներկայացուցիչները զրուցել են ծեծի ենթարկված Սամվել Վարդանյանի հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրել է դեպքին առնչվող մանրամասներ։ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը պատրաստվում է գրություններ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ՆԳՆ՝ դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով: ՄԻՊ-ը ևս մեկ անգամ ընդգծում է. բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության: Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ։Միևնույն ժամանակ, Պաշտպանը կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն կամ բռնություն քարոզող ցանկացած խոսքի կիրառումից և վարքագծից։ [ՄԻՊ գրասենյակ]
Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում: [ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյան] |arm.sputniknews.ru|
Վրաստանում բողոքի ակցիաները շարունակվում են։ Խորհրդարանի շենքի մուտքի մոտ ցուցարարները բախվել են ոստիկանության հետ։Հանրահավաքի մասնակիցներն ասում են, որ իրավապահները փորձում են ստիպել նրանց լքել փողոցը, որտեղ գտնվում են այժմ և դադարեցնել ակցիան։ |news.am|
Իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և ԻԻՀ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իբրահիմ Ռայիսիի միջև: Զրույցի ընթացքում ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը ողջամիտ զսպվածություն կցուցաբերեն և թույլ չեն տա առճակատման նոր փուլ, որը հղի է ողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով: Իբրահիմ Ռայիսին իր հերթին նշել է, որ Իրանի գործողությունները հարկադրված են եղել և սահմանափակ բնույթ են կրել: Նա ընդգծել է, որ Թեհրանի շահագրգռված չէ լարվածության հետագա սրման հարցում: Երկու կողմից էլ արձանագրվել է, որ Մերձավոր Արևելքում ներկա իրադարձությունների հիմնական պատճառը պաղեստինա-իսրայելական հակամարտության չլուծված լինելն է: [Կրեմլի մամուլի ծառայություն] |armenpress.am|
Տեղի է ունեցել մի աննախադեպ բան․ սահմռկեցուցիչ հանցագործություն է տեղի ունեցել պետության պատասխանատվության տակ գտնվող քաղաքացու նկատմամբ: Պետությունը ոտքով, գլխով պատասխանատու է այդ անձի համար, որովհետև նա ձերբակլաված է։ Այս նոր ձեռագիրը չպետք է գործելաոճ դառնա։ [Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյան] |tert.am|
ԱԺ մի խումբ պատգամավորների հետ տեսակցեցի ոստիկանական բանդայի թողտվությամբ (կամ հենց նրանց կողմից) ծեծի ենթարկված քաղաքացի Սամվել Վարդանյանին: Սամվելը ոստիկանական մեքենայում եղել է ձեռնաշղթաներով, նրան ուղեկցողները շարժվելուց 300 մետր հեռավորության վրա բնական կարիքները բավարարելու պատճառաբանությամբ կանգնեցրել են ավտոմեքենան, իջել են, ձերբակալվածին թողել միայնակ մեքենայի մեջ: Վայրկյաններ անց բացվել է դուռը, երկու քաղաքացիական հագուստով դիմակավորվածներ նրան քարշ տալով իջեցրել են մեքենայից, բացառապես մի մութ տարածքում։Տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել, նվաստացրել նրա արժանապատվությունը ամենազզվելի ձևով, ապա բառացիորեն հետ են նետել ավտոմեքենայի մեջ: Տեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի, դրա համար կա քաղաքացիական օրենսգրքում նախատեսված պատժամիջոց: Սա անթույլատրելի է, դատապարտելի և պետք է խստագույնս պատժվի: [ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյան]
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օգոստոսի 3-ը որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը:
Երեկ ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի: Շուտով հնարավորություն կունենամ զրուցելու Սամվելի հետ, որից հետո կներկայացնենք մանրամասները: [Փաստաբան Վարազդատ Հարությունյան]
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում ստուգիչ աշխատանքներ են ընթանում: Aysor.am-ի հետ զրույցում հայտնել է հիվանդանոցի հաղորդակցության մասնագետ Աննա Թավաքալյանը՝ նշելով, որ այլ տեղեկություններ այս պահին հաղորդել չի կարող, ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ:
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Այսօր 15:21Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը |factor.am|
Այսօր 15:16Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է. ՀՀ ԱԺ նախագահը՝ Լիտվայի Սեյմի նախագահին
Այսօր 15:07Կրեմլում հաստատել են, որ ՌԴ խաղաղապահները լքում են Լեռնային Ղարաբաղը
Այսօր 14:30Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոսկեպար և հանդիպում ունեցել բնակիչների հետ
Այսօր 14:19ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի կրթության նախարարի հետ
Այսօր 14:11Վահան Քերոբյանին ֆինանսական ճնշման են ենթարկում, նա վարկեր ունի, սպառվում են միջոցները դրանք մարելու համար․ պաշտպան |news.am|
Այսօր 14:02ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս |factor.am|
Այսօր 13:28Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է. 1-4 տարի ազատազրկում նախատեսող հոդված է. Ռուբեն Մելիքյան |aysor.am|
Այսօր 13:17Բաքուն արձագանքել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչմանը |1lurer.am|
Այսօր 11:42Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Այսօր 15:21Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը |factor.am|
Այսօր 15:16Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է. ՀՀ ԱԺ նախագահը՝ Լիտվայի Սեյմի նախագահին
Այսօր 15:07Կրեմլում հաստատել են, որ ՌԴ խաղաղապահները լքում են Լեռնային Ղարաբաղը
Այսօր 14:30Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոսկեպար և հանդիպում ունեցել բնակիչների հետ
Այսօր 14:19ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի կրթության նախարարի հետ
Այսօր 14:11Վահան Քերոբյանին ֆինանսական ճնշման են ենթարկում, նա վարկեր ունի, սպառվում են միջոցները դրանք մարելու համար․ պաշտպան |news.am|
Այսօր 14:02ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս |factor.am|
Այսօր 13:28Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է. 1-4 տարի ազատազրկում նախատեսող հոդված է. Ռուբեն Մելիքյան |aysor.am|
Այսօր 13:17Բաքուն արձագանքել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչմանը |1lurer.am|
Այսօր 11:42