Տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, դեպքի ներկայացված նկարագրությունները բացարձակ մտացածին են։ Անձին պատգարակով շտապօգնությանը մոտեցնելու կադրերի հրապարակումը՝ խոշտանգման մասին անհիմն գրառումով, առանց որևէ փաստի ներկայացման, խոշտանգման փաստարկում չեն կարող լինել։ Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա, որը ծառայեցվում է որպես պաշտպանության տակտիկա։ Դրա ամբողջ իմաստը, առաջ ընկնելով, իրականությունը գլխիվայր շուռ տված ներկայացնելով, տեղի ունեցածի վերաբերյալ կանխակալ հանրային կարծիք ձևավորելն է։ Սա անընդունելի է բարոյական տեսանկյունից։ [ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյան]
«Իհարկե, երբ ասում են, որ ՀԱՊԿ-ը չի կարողանում որոշել, թե որտեղ է գտնվում իր պատասխանատվության գոտին Հայաստանում, Հայաստանն ինքը դեռ չի որոշել։ ․․․ Մենք դեռևս դաշնակիցներ ենք Հայաստանի հետ։ Մենք մեզ շարունակում ենք դաշնակիցներ համարել։ Իրավաբանորեն մենք դաշնակիցներ ենք, բայց ես կարծում եմ ոչ միայն իրավաբանորեն, այնտեղ կան նաև այնպիսիք, ովքեր հասկանում են Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։
19-ամյա աղջիկը վարույթի շրջանակում դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ․ փորձագիտական հանձնաժողովի եզրակացությամբ մեղսագրվող արարքների նկատմամբ աղջիկը ճանաչվել է անմեղսունակ, և գնահատվել է, որ նա կարիք ունի հարկադիր բուժման: Իսկ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն)։ Նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։ 19-ամյա աղջկա վերաբերյալ մասն անջատվել է առանձին՝ բժշկական հարկադրանքի վարույթում, և նրա նկատմամբ բժշկական հսկողությունը որպես անվտանգության միջոց կիրառելու որոշում է կայացվել։ [ՔԿ]
ՀՀ առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում, ակտիվ քննչական և վարութային գործողությունները շարունակվում են։ Այս մասին Factor.am-ին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Ելնելով նախաքննության շահերից և չվնասելու համար քննությանը՝ այս պահին քրեական վարույթի վերաբերյալ տեղեկությունը հրապարակման ենթակա չէ։ Այդուհանդերձ ներկա պահին նշված վարույթի շրջանակներում դեռևս որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ»,- հավելել է խոսնակը։
Մաքուր ապատեղեկատվություն է։ Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել։ Մենք ձեզ կուղղորդենք ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ի և Հայաստանի հետ համատեղ մամուլի հաղորդագրությանը։ ԵՄ-ի և Հայաստանի հետ բրյուսելյան հանդիպումը կենտրոնացած էր բացառապես Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ երկիրն աշխատում է իր առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ, ինչպես նաև աջակցելու Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին, ներառյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը։ [ԱՄՆ պետքարտուղարություն]
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ։ Այդ մասին ասել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցով համազեկուցող, նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը։ Նա նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների և կատարեն մի շարք պահանջներ, մասնավորապես՝ նախ Ադրբեջանի իշխանությունները պետք է պայմաններ ստեղծեն երկրում համազեկուցողների անխոչընդոտ աշխատանքի համար, այդ թվում՝ բանտեր այցելության համար, Ադրբեջանը պետք է կատարի նաև իր պարտավորությունները մարդու իրավունքների պաշտպանության համար։
Երևանի քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցները առավոտից շրջել են Երևանի փողոցներով և առգրավել փողոցում առևտուր անողների ապրանքը, ինչպես նաև տուգանում նրանց: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայություն պետ Արամ Գյուրզադյանը, որը համակարգում է այդ աշխատանքները, լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրենքն է այդպես պահանջում. «Ապրանքը հիմա բռնագրավվում է: Վարչական իրավախախտումների օրենսգիրքը նախատեսում է, որ փողոցային առևտուրն արգելված է: Ապրանքն առգրավում ենք, այն տարվում է հատուկ վայր: Իրենց բազմաթիվ անգամ զգուշացվել է, որ չի թույլատրվում: Այս միջոցառումները շարունակական են լինելու: Համոզվա՛ծ եղեք, որ արդյունքը նկատելի կլինի: Կոնկրետ այս քաղաքացուն մոտ 100 անգամ զգուշացրած կլինեն: Փորձի համար եթե այսօր ժամը 4-ին գանք, էլի էստեղ դրած են լինելու իրենց ապրանքը»։ |news.am|
ԱՄՆ-ն վետո է դրել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական անդամ ընդունելու բանաձևի վրա։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը դատապարտել է ԱՄՆ-ի որոշումը՝ վետոն անվանելով «անարդար, ոչ էթիկական և չհիմնավորված»։ Իսրայելի արտաքին գործերի նախարարը ողջունել է ԱՄՆ քվեարկությունը։ Դիմելով Խորհրդի 12 անդամներին, որոնք կողմ են քվեարկել բանաձևի նախագծին, ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը ասել է․ «Ցավալի է, որովհետև ձեր քվեն էլ ավելի կքաջալերի Պաղեստինի մերժողականությունը և գրեթե անհնար կդարձնի խաղաղությունը»։ |reuters.com|
Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաև տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների ևս մեկ զննություն իրականացնել և լրատվամիջոցների ներկայությամբ անձամբ ինձ ուղղել իրեն հետաքրքրող հարցերը ինչպես սպառազինության, այնպես էլ հանրային հետարքրքություն ներկայացնող այլ թեմաների վերաբերյալ: Եթե գոյաբանական մարտահրավերների առջև կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև ԶՈՒ Ռազմաօդային ուժերի մարտունակության ապահովման համար անհրաժեշտ հրթիռները «զննելու» համար»,- հայտարարել է Տոնոյանը։
ԱՄՆ-ում գործող Ճշմարտության և արդարության կենտրոն կազմակերպությունը (Center for Truth and Justice, CFTJ) Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) պաշտոնապես դիմել է հետաքննելու Ադրբեջանի ղեկավարներին նրանց ցեղասպանական գործողությունների համար։ Սա Հայաստանի կողմից Հաագայի տրիբունալին ուղղված առաջին հայցն է այս տարվա սկզբին Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո: Ավելի քան 100 էջանոց հաղորդագրության մեջ CFTJ-ն ներկայացնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի իրականացրած վայրագությունների մի ամբողջ շարք՝ սկսած այն պահից, երբ Ադրբեջանը մոտ երեք տարի առաջ առաջին անգամ սկսեց զավթել Հայաստանի տարածքը։ |civilnet.am|
Էթնիկ հայերի դեմ Ադրբեջանի բռնությունները Ռասայական խտրականության վերացման կոմիտեի գործողության շրջանակում են. Կիրակոսյան |1lurer.am|
Այսօր 15:38Սխալ է պնդել, թե ԼՂ-ից հայերը դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով․ Լավրով |hetq.am|
Այսօր 15:34Քննչական կոմիտեն հերքում է Շենգավիթի բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը
Այսօր 15:31Մոսկվան պնդում է՝ Երևանը ինքը չի որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ տարածքում |azatutyun.am|
Այսօր 15:16Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթով անցնող աղջիկը անմեղսունակ է ճանաչվել․ նախաքննությունն ավարտվել է
Այսօր 15:03Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ |armenpress.am|
Այսօր 14:57Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ
Այսօր 14:53ՄԻՊ-ն ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին
Այսօր 14:46ԱՆ-ում և ԲԿ-ներից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են․ ՔԿ խոսնակ |factor.am|
Այսօր 14:19Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին |1lurer.am|
Այսօր 14:11Էթնիկ հայերի դեմ Ադրբեջանի բռնությունները Ռասայական խտրականության վերացման կոմիտեի գործողության շրջանակում են. Կիրակոսյան |1lurer.am|
Այսօր 15:38Սխալ է պնդել, թե ԼՂ-ից հայերը դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով․ Լավրով |hetq.am|
Այսօր 15:34Քննչական կոմիտեն հերքում է Շենգավիթի բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը
Այսօր 15:31Մոսկվան պնդում է՝ Երևանը ինքը չի որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ տարածքում |azatutyun.am|
Այսօր 15:16Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթով անցնող աղջիկը անմեղսունակ է ճանաչվել․ նախաքննությունն ավարտվել է
Այսօր 15:03Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ |armenpress.am|
Այսօր 14:57Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ
Այսօր 14:53ՄԻՊ-ն ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին
Այսօր 14:46ԱՆ-ում և ԲԿ-ներից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են․ ՔԿ խոսնակ |factor.am|
Այսօր 14:19Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին |1lurer.am|
Այսօր 14:11