Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա: Տավուշի մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է այդ գյուղի վարչական շրջանի ղեկավարը, ուզում եմ ծանոթանալ: Տավուշում Ասկիպարա անունով գյուղ կա՞, այդ գյուղի բնակիչներն ովքե՞ր են: Ստանալու համար այն, ինչ լեգիտիմ մերն է, պետք է պատրաստ լինենք տալ այն, ինչ լեգիտիմ մերը չի: Ես եկել եմ ձեզ տեղյակ պահելու և խնդրելու, որ էդ բարոյական, քաղաքական հնարավորությունը տաք, որ մենք այդ ճանապարհով գնանք (1991թ․ քարտեզներով առաջնորդվելու՝ խմբ․):[Փաշինյանը՝ Կիրանցում հանդիպման ժամանակ]
Խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ: Ի՞նչ է նշանակում սահմանազատում և սահմանագծում ընդհանրապես, և կոնկրետ ՀՀ դեպքում: Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում Հայաստանի Հանրապետությունը: Բոլորս գիտենք, դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսում կամ որտեղ է ավարտվում, դա նույն բանն է, նայած որ կողմից նայես Հայաստանի Հանրապետությունը։ Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք, մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում: Եվ այս է նաև պատճառը, որ որոշել ենք գնալ այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման ու դա անում ենք ոչ միայն հանուն Հայաստանի, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը։ [Նիկոլ Փաշինյանը՝ Ոսկեպարում տեղի ունեցած հանդիպմանը]
Նիկոլ Փաշինյանը, ըստ մասնակիցների, հստակ պատասխաններ չի տվել, բայց խոստացել է՝ բոլոր մտահոգությունները հաշվի կառնվեն, հավելել է, որ բանակցությունները վերջնական չեն։ Նա ասել է, որ վերջնական որոշման դեպքում ևս մեկ անգամ կհանդիպի տավուշցիների հետ։ «Ասաց՝ մինչև վերջնական բան լինի, նոր կգամ, կգամ, ձեզ հետ նորից կզրուցեմ։ Վերջնական ոչ մի բան չասաց։ Մենք ասել ենք, որ այնտեղ մեզ հող ունենք, ասաց՝ դա մեր քարտեզի մեջ է, մեր տարածքն է։ Լավ, մեր տարածքն է, բայց եթե ինքը եկավ, իրենց զորքը եկավ, էդտեղ նստեց, մենք ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք։ Ո՞նց կարա ինքը մեզ ապահովի, որ մենք գնանք այնտեղ, հող մշակենք։ Նույն Ղարաբաղի բանը գալու է այստեղ էլի։ Մենակ դուրս ենք գալու, գնանք մի տեղ, բռնելու են, տանեն, էդպես պիտի լինի էլի։ Չենք կարողանալու գնանք մեր հողը, երեխուն չենք կարալու թողնել՝ մենակ գնա դպրոց», - ասաց Կիրանցի բնակիչ Հարութ Ավալյանը։ |azatutyun.am|
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանում է։Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպմանը նա նշել է՝ Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի տարածքներ են․ «ՆԱՏՕ-ն շարունակում է կոչ անել Ռուսաստանին չեղարկել վրացական տարածքների ճանաչումը որպես անկախ պետություններ», - նշել է Ստոլտենբերգը։ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը նշել է, որ Վրաստանը դաշինքի մերձավոր գործընկերներից մեկն է և այժմ՝ «անվտանգային լուրջ մարտահրավերների է բախվում»։ |azatutyun.am|
Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։
Գրեթե հինգ ամսվա ընթացքում Հայաստանից մեկնել և չի վերադարձել Լեռնային Ղարաբաղում հաշվառված 7 825 քաղաքացի։ 2023թ․ սեպտեմբերից 2024թ․ մարտի 4-ը Հայաստանից հեռացել է ԼՂ գրանցմամբ 13 619 քաղաքացի, նրանցից վերադարձել է միայն 5794-ը։ Հայաստանում գրանցված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 101 848 մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա։ Այս մասին են վկայում Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարության ներկայացրած տվյալները։
Ադրբեջանը չի նահանջելու, բայց մենք պետք է կանգնենք մեր սահմանագծին և լինենք պահանջողի դիրքում. Փաշինյան |tert.am|
Այսօր 10:49Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը |armenpress.am|
Այսօր 10:47ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո |armenpress.am|
Այսօր 10:46Որպեսզի ստանանք այն, ինչ լեգիտիմ մերն է, պետք է պատրաստ լինենք տալ այն, ինչ լեգիտիմ մերը չի. Փաշինյան |news.am|
Այսօր 10:30Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը |armenpress.am|
Այսօր 10:13Այս ամառ լիովին կապահովվի Իրաքի հետ սահմանի անվտանգությունը. Սիրիայում անավարտ գործերը անպայման ավարտին կհասցվեն․ Էրդողան |tert.am|
Այսօր 09:41Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
Այսօր 09:35Ձյուն, բուք և մառախուղ․ եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին ու Վերին Լարսում
Այսօր 09:15Վարչապետի՝ Տավուշ այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ
23:35 - 18 մարտի, 2024«Ո՞նց ենք զորքն անցնելու, գնալու հող մշակելու». տավուշցիները՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո |azatutyun.am|
21:59 - 18 մարտի, 2024Ադրբեջանը չի նահանջելու, բայց մենք պետք է կանգնենք մեր սահմանագծին և լինենք պահանջողի դիրքում. Փաշինյան |tert.am|
Այսօր 10:49Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը |armenpress.am|
Այսօր 10:47ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո |armenpress.am|
Այսօր 10:46Որպեսզի ստանանք այն, ինչ լեգիտիմ մերն է, պետք է պատրաստ լինենք տալ այն, ինչ լեգիտիմ մերը չի. Փաշինյան |news.am|
Այսօր 10:30Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը |armenpress.am|
Այսօր 10:13Այս ամառ լիովին կապահովվի Իրաքի հետ սահմանի անվտանգությունը. Սիրիայում անավարտ գործերը անպայման ավարտին կհասցվեն․ Էրդողան |tert.am|
Այսօր 09:41Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
Այսօր 09:35Ձյուն, բուք և մառախուղ․ եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին ու Վերին Լարսում
Այսօր 09:15Վարչապետի՝ Տավուշ այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ
23:35 - 18 մարտի, 2024«Ո՞նց ենք զորքն անցնելու, գնալու հող մշակելու». տավուշցիները՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո |azatutyun.am|
21:59 - 18 մարտի, 2024