Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել էն Մարությանի թիմից։ Նոր ստեղծվող կուսակցության համագումարը մայիսի 1-ին է լինելու։ |azatutyun.am|
Մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում: Երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև: Ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ, և կիրականացվի գծանշում:
Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա․ որոշումը քիչ առաջ կայացրեց ՀՀ կառավարությունը։ Օգնությունը նախատեսված է ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված շուրջ 1,5 միլիոն մարդու սոցիալական աջակցություն ցուցաբերելու հանգամանքով։ Որոշմամբ ՆԳՆ-ին տրամադրվեց 19 080 920 հազ. ՀՀ դրամ՝ մարդասիրական օգնության համար, 56 315 000 հազ. ՀՀ դրամ՝ օգնությունը Գազա տեղափոխելու համար։
Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է Շահրամանյանի հայտարարությանը։ «ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին։ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում։ Անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որ նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն։ Կամա, թե ակամա՝ դա ուրիշ հարց է, բայց պետք է պատասխան ստանա։ Նրանք, ովքեր էդ ուղերձներով հանդես են գալիս, իրենք էդ պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորությունն ունեցել են, և տեսել ենք՝ ինչ են արել էդ հնարավորության հետ։ Ասենք ամեն մեկը գնա, մի բնակարան վարձեն, ցուցանակը կպցնեն, ասեն՝ մենք էս ինչի կառավարությունն ենք: Պետության նկատմամբ նման գործողությունները, որոնք արդեն զուտ հարգալից-անհարգալիցի գիծն անցնում են և այդ տրամաբանությունն են ստանում, չեն կարող անարձագանք մնալ ՀՀ-ի կողմից»,- ասել է Փաշինյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Կառավարությունը 9 ամսով երկարաձգել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը։ «Նոր նախագծով ընդլայնում ենք շահառուների շրջանակը, մասնավորապես որպես շահառու ենք դիտարկում 2020թ.-ից հետո տեղահանված ընտանիքի անդամներին: Այսօր նախագծով շահառու կդառնան նաև բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները կամ բոլոր այն մինչև 18 տարեկան երեխաները, որոնց դրամական աջակցություն նշանակելու դիմում ներկայացրած ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն միջոցառման շահառու է»,- ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել: [ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյան] |armenpress.am|
Facebook սոցիալական ցանցի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում՝ իբր մարտի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել նոր օրենք, համաձայն որի՝ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի հատկացվում է միանվագ 25000 դրամ աջակցություն։ Դա ապատեղեկատվություն է:Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։ [ՀՀ ՆԳՆ]
Ես հասկանում էի, որ ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ այս մասին ասել է Սամվել Շահրամանյանը՝ Le Figaro-ին տված հարցազրույցում։ «Ներկա իրավիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին։ Անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի և Արցախի այն ժողովուրդների իրողությունները, որոնք իրենց թշնամի են համարում։ Բաքվում ադրբեջանցիներին դպրոցից սովորեցնում են, որ հայերը թշնամիներ են։ Տարիներ կպահանջվեն, որ ադրբեջանական ժողովրդի մտածելակերպը փոխվի և հնարավոր դառնա հարևանների միջև խաղաղ գոյակցությունը։ Եվ ես այստեղ մտածում եմ նույնքան Հայաստանի հայերի մասին, որքան Արցախի հայերի։ Ինչպես կարող են Երևանի իշխանությունները իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից, իսկ Բաքվի առաջնորդները հրապարակայնորեն հայտարարում են մյուս տարածքներերի նկատմամբ իրենց իրավունքների մասին»,- պատասխանելով հնարավոր վերադարձի մասին հարցին՝ ասել է Շահրամանյանը։ |sputnikarmenia.am|
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել է․ «Անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը պետք է լուծվեն երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, իսկ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել իր ունեցած եզակի քարտեզներով։ Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, խոսքը մի երթուղու մասին է, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ»։ |armeniasputnik․am|
Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարին:[Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ Յաղուբ Աբդուլաև]
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
Այսօր 17:37Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազորությունները տարածվում են Հայաստանի տարածքի վրա. Արտակ Բեգլարյան |news.am|
Այսօր 17:27ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի նամակը. Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի
Այսօր 16:36ՀՀ ԱԺ փոխնախագահի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակության հանդիպմանը կարևորվել է տարածաշրջանում խաղաղության հաստատումը
Այսօր 16:20Հատկացումներ՝ Փարաջանովի և Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը
Այսօր 16:12Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը
Այսօր 15:472024 թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա
Այսօր 15:46Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն
Այսօր 15:45«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում |azatutyun.am|
Այսօր 14:42ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը |armenpress.am|
Այսօր 14:38Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
Այսօր 17:37Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազորությունները տարածվում են Հայաստանի տարածքի վրա. Արտակ Բեգլարյան |news.am|
Այսօր 17:27ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի նամակը. Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի
Այսօր 16:36ՀՀ ԱԺ փոխնախագահի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակության հանդիպմանը կարևորվել է տարածաշրջանում խաղաղության հաստատումը
Այսօր 16:20Հատկացումներ՝ Փարաջանովի և Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը
Այսօր 16:12Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը
Այսօր 15:472024 թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա
Այսօր 15:46Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն
Այսօր 15:45«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում |azatutyun.am|
Այսօր 14:42ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը |armenpress.am|
Այսօր 14:38