Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները Վրաստանի տարածքով մեկնեն Ռուսաստան․ դեսպանատուն |news.am|
09:11 - 23 ապրիլի, 2020

Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները Վրաստանի տարածքով մեկնեն Ռուսաստան․ դեսպանատուն |news.am|

news.am: Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանության կողմից նախնական աշխատանք է տարվում Հայաստանից Վրաստանի տարածքով Ռուսաստանի քաղաքացիների հնարավոր ցամաքային վերադարձի համար։ 
Այս մասին տեղեկացնում է դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

Այդ նպատակով հավաքագրում են մարդկանց և խմբեր են ձեւավորում։

Ավելի վաղ համապատասխան հայտ ներկայացրած քաղաքացիները պետք է սպասեն դեսպանատան հյուպատոսական բաժնից զանգին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել