ԱՄՆ-ն վետո է դրել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական անդամ ընդունելու բանաձևի վրա։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը դատապարտել է ԱՄՆ-ի որոշումը՝ վետոն անվանելով «անարդար, ոչ էթիկական և չհիմնավորված»։ Իսրայելի արտաքին գործերի նախարարը ողջունել է ԱՄՆ քվեարկությունը։ Դիմելով Խորհրդի 12 անդամներին, որոնք կողմ են քվեարկել բանաձևի նախագծին, ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը ասել է․ «Ցավալի է, որովհետև ձեր քվեն էլ ավելի կքաջալերի Պաղեստինի մերժողականությունը և գրեթե անհնար կդարձնի խաղաղությունը»։ |reuters.com|
Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաև տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների ևս մեկ զննություն իրականացնել և լրատվամիջոցների ներկայությամբ անձամբ ինձ ուղղել իրեն հետաքրքրող հարցերը ինչպես սպառազինության, այնպես էլ հանրային հետարքրքություն ներկայացնող այլ թեմաների վերաբերյալ: Եթե գոյաբանական մարտահրավերների առջև կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև ԶՈՒ Ռազմաօդային ուժերի մարտունակության ապահովման համար անհրաժեշտ հրթիռները «զննելու» համար»,- հայտարարել է Տոնոյանը։
ԱՄՆ-ում գործող Ճշմարտության և արդարության կենտրոն կազմակերպությունը (Center for Truth and Justice, CFTJ) Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) պաշտոնապես դիմել է հետաքննելու Ադրբեջանի ղեկավարներին նրանց ցեղասպանական գործողությունների համար։ Սա Հայաստանի կողմից Հաագայի տրիբունալին ուղղված առաջին հայցն է այս տարվա սկզբին Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո: Ավելի քան 100 էջանոց հաղորդագրության մեջ CFTJ-ն ներկայացնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի իրականացրած վայրագությունների մի ամբողջ շարք՝ սկսած այն պահից, երբ Ադրբեջանը մոտ երեք տարի առաջ առաջին անգամ սկսեց զավթել Հայաստանի տարածքը։ |civilnet.am|
Խուռհատ սարի գործով գրեթե 2 տարվա դատական քննությունից հետո այսօր հարցաքննվեց ամբաստանյալ Իշխան Վահանյանը։ Նա հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մարտակարգի խախտում է տեղի ունեցել․ նախ, Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակը չի ցրվել այլ ստորաբաժանումներում, ապա նաեւ ստացել է խնդիր, որը կարող էր կատարել ոչ թե նորակոչիկներից բաղկացած, այլ մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումը․ «Բնականաբար, մենք էլ պիտի անցնեինք, ցուցակները՝ ձեռքներիս, որ էս 10 հոգին գնում է էստեղ, էս 10 հոգին՝ էնտեղ․․․ [Մեկ էլ] զորամասի հրամանատարի` մարտական գծով տեղակալը եկավ, ասաց՝ առանձին խնդիր եք կատարելու, չեք կարող ցրվել, [ասացի՝] բա տենց չի լինի, սա ուսումնական է, ո՞նց, բա՝ հա, տենց հրաման ունենք վերեւից․․․ Սաղ էլ գիտեին, որ էդ ստորաբաժանումը չի կարող մտնել մարտի մեջ, խի՞ էին հանում։ Որ հրաման չկատարեիր, էլի գալու էի, դատարանի առաջ կանգնեի, հիմա կատարած է, էլի դատարանի առաջ եմ»։ Մի շարք վկաների մեղադրելով իր դեմ սուտ ցուցմունք տալու մեջ՝ Վահանյանը դա բացատրեց նրանով, որ որոշներին դրսից ճնշում են, որոշներն էլ մեղքն իրենց վրայից գցելու համար են այդպես խոսում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ: [ՀՀ կառավարություն]
Ի գիտություն ենք ընդունում Ադրբեջանից ռուսական զորքերի դուրսբերման մասին հայտարարությունը։ Հավելում ենք, որ ԵՄ-ն նախկինի պես հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն։ [ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանո] |factor.am|
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող։ ՔԿ-ից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խոշտանգում պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով)։
Ժողովուրդը նախորդ հանդիպմանը տարբերակ է առաջարկել՝ գետից այս կողմ չգան, հիմա Փաշինյանը եկել, ասել է՝ փորձում եմ ձեր ասած տարբերակներին լուծում տալ, որ գետից այս կողմ հակառակորդը չգա։ Երկրորդ խնդիրն այն է, որ նա ասել է այլընտրանքային ճանապարհ սարքենք, ժողովուրդն ասել է, որ այլընտրանքային ճանապարհ մեզ պետք չէ, մենք ունենք հիմնական կենսունակությունն ապահովող ճանապարհ։ [Բայդ դա] իրատեսական չէ բերքաբերցիների համար, այդ բնակիչներն էլ են դժգոհություն հայտնել, որ մեր հողերը չպետք է փոխանակվի: [Ոսկեպարցի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյան] |news.am| |news.am|
Տնային կալանք և 7 միլիոն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը։ |hetq.am|
Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին |tert.am|
Այսօր 11:30Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առևտուր անող քաղաքացիների ապրանքը |news.am|
Այսօր 11:21Ստավրոպոլում ՌԴ օդատիեզերական ուժերի ռմբակոծիչ է կործանվել |arm.sputniknews.ru|
Այսօր 11:12Փաշինյանը 2 նպատակ ուներ՝ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև․ Տիգրան Աբրահամյան
Այսօր 11:02ԱՄՆ-ն վետո է դրել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական անդամ ընդունելու բանաձևի վրա
Այսօր 10:52Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը․ Դատախազություն
Այսօր 10:31Տոնոյանը Փաշինյանին առաջարկել է անձամբ «զննել» հրթիռները
Այսօր 10:21Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, զոհվել է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը |tert.am|
Այսօր 10:07Ազգերը քայքայվում են ոչ թե արտաքին ճնշումից, այլ առաջին հերթին ներքին պառակտման պատճառով․ Նեթանյահու |tert.am|
Այսօր 10:06Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին |armenpress.am|
Այսօր 10:05Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին |tert.am|
Այսօր 11:30Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առևտուր անող քաղաքացիների ապրանքը |news.am|
Այսօր 11:21Ստավրոպոլում ՌԴ օդատիեզերական ուժերի ռմբակոծիչ է կործանվել |arm.sputniknews.ru|
Այսօր 11:12Փաշինյանը 2 նպատակ ուներ՝ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև․ Տիգրան Աբրահամյան
Այսօր 11:02ԱՄՆ-ն վետո է դրել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական անդամ ընդունելու բանաձևի վրա
Այսօր 10:52Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը․ Դատախազություն
Այսօր 10:31Տոնոյանը Փաշինյանին առաջարկել է անձամբ «զննել» հրթիռները
Այսօր 10:21Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, զոհվել է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը |tert.am|
Այսօր 10:07Ազգերը քայքայվում են ոչ թե արտաքին ճնշումից, այլ առաջին հերթին ներքին պառակտման պատճառով․ Նեթանյահու |tert.am|
Այսօր 10:06Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին |armenpress.am|
Այսօր 10:05