👮♂️ԱԺԲ-ի երեկվա բողոքի ակցիայից 96 անձ բերվել է ոստիկանություն ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար (ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդված)։ Այս մասին «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան հայտնեց Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։ Բոլորը բաց են թողնվել թե ոչ՝ այս պահին հայտնի չէ․ Գաբրիելյանը խոստացավ հայտնել ավելի ուշ։
Մենք ողջունում ենք այն հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են օգտագործել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք: Սա կարևոր քայլ է կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար: [ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխներկայացուցիչ Վեդանտ Պատել] |tert.am|
Ապրիլի 21֊ին, Բագրատաշեն տանող ճանապարհի փակման ակցիայի ժամանակ, ԵԿՄ անդամների սադրանքի հետևանքով ձերբակալվել է Մարտական Եղբայրության 7 անդամ՝ Մասիս Շիրոյան, Արամայիս Աղաբեկյան, Գոռ Ասատրյան, Արման Պետրոսյան, Հենրիկ Մկրտչյան, Հովսեփ Ղազարյան, Հրանտ Տեր-Աբրահամյան։ Այսօր տեղի ունեցած դատական նիստում խուլիգանության մեղադրանք է առաջադրվել Արման Պետրոսյանին և որոշում ընդունվել նրան 1 ամսով կալանավորելու մասին։ [Մարտական եղբայրություն]
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը տեսաուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ․ «Մինչ օրս Ադրբեջանի նախագահ Ալիևը դիմում է մեկ դար առաջվա ցեղասպանական լեզվին և գործողություններին` Թուրքիայի աջակցությամբ: Մինչ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ «այլևս երբեք» խոստումներով, ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է սպառնալիքների, ինչպես երբեք: Վարչակազմի կողմից խիստ հայտարարությունների ժամանակն ակնհայտորեն վաղուց անցել է: Դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չեն կարող անտեսվել, չեն կարող մնալ անպատասխան: Չնայած այն սարսափներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը: Նրանք հաղթահարել են ամենադաժան փորձությունները և զրկանքները, և, այնուամենայնիվ, մնում են ամուր և չխոնարհված՝ Հարավային Կալիֆորնիայում, Երևանում և ամբողջ աշխարհում: Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին»: |armenpress.am|
Ռոբերտ Քոչարյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանը ասել է՝ «հող հանձնողները և ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու»:
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում։ |tert.am|
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը քննում է Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի:ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինը իր ելույթում նշեց, որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ Ադրբեջանը անուշադրության է մատնում այն փաստը, որ Դատարանի կողմից իրավազորության որոշումը, Դատարանի նախադեպային պրակտիկայի համաձայն, չի կարող հավասարեցվել միջազգային խախտման համար պետության պատասխանատվության արձանագրման չափանիշին: Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը: |1lurer.am|
Ազգային - Ժողովրդավարական Բևեռը հավաք է իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ոստիկանությունը բերման է ենթարկել հավաքի տասնյակ մասնակիցների։Բևեռը հայտարարություն է տարածել, նշելով, որ ոստիկանությունը քիչ առաջ բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկել նաև Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանին և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին: «Մեր ունեցած տեղեկություններով՝ Կենտրոնի բաժնում Բևեռի աջակիցներին ծեծի են ենթարկել»,- ասված է հայտարարության մեջ։
Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները և առաջին սահմանային նշանի տեղադրումը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Ակնկալում ենք տեսնել գործընթացի շարունակությունը։ [էստոնիայի ԱԳՆ] |1lurer.am|
Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին՝ նշելու Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Մենք անդրադառնում ենք պատմության այս մութ գլխին, հարգում ենք իրենց կյանքը կորցրած զոհերին և խորհում այն տրավմայի մասին, որին դեռ շատերն ապրում են այսօր։ Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք պետք է դեմ կանգնենք ատելությանը և պաշտպանենք բազմազանությունը, ներառականությունը և մարդու իրավունքները։ Դա մեր ընդհանուր, հավաքական պատասխանատվությունն է: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է: [Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ] |factor.am|
ԱԺԲ երեկվա բողոքի ակցիայից 96 անձ բերվել է ոստիկանություն
Այսօր 09:54ՄԻՊ-ը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին
Այսօր 09:38Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները
Այսօր 09:33Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մինսկում
Այսօր 09:24Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը |1lurer.am|
Այսօր 09:24Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր |tert.am|
Այսօր 09:22Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Այսօր 09:20Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ |tert.am|
22:59 - 24 ապրիլի, 2024«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
22:21 - 24 ապրիլի, 2024Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաուղերձը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին |armenpress.am|
22:02 - 24 ապրիլի, 2024ԱԺԲ երեկվա բողոքի ակցիայից 96 անձ բերվել է ոստիկանություն
Այսօր 09:54ՄԻՊ-ը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին
Այսօր 09:38Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները
Այսօր 09:33Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մինսկում
Այսօր 09:24Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը |1lurer.am|
Այսօր 09:24Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր |tert.am|
Այսօր 09:22Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Այսօր 09:20Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ |tert.am|
22:59 - 24 ապրիլի, 2024«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
22:21 - 24 ապրիլի, 2024Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաուղերձը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին |armenpress.am|
22:02 - 24 ապրիլի, 2024