ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։ «Ցանկանում եմ գործընկերոջս՝ Հայաստանի խորհրդարանի նախագահին, հարց տալ՝ ո՞ւմ անունից է նա հնչեցրել նման բնույթի սյուժեներ, իհարկե, ոչ հայ ժողովրդի անունից, որի հետ Ռուսաստանին կապում է դարավոր բարեկամությունը: Մենք չենք անտեսի այս կարգի ռուսատյաց, հակառուսական ելույթը, ուղղակի ամոթ էր մեր գործընկերոջ համար, նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը»,- ասել է Մատվիենկոն։ |tert.am|
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը, որի մի հատված, պայմանավորված դելիմիտիացիայի գործընթացով, ոստիկանները փակել էին, այսօր բացվել է։
Թուրքիայի նախագահ Էրդողանը Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին ուղղված ուղերձով է հանդես եկել՝ նշելով, թե իբր «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»։ Էրդողանը նշել է, թե իրենք «թույլ չեն տալու Թուրքիայի ոչ մի հայ քաղաքացու իրեն օտարված կամ երկրորդ կարգի մարդ զգալ». «Գալիք սերունդներին աշխարհը շրջապատող բռնության և պատերազմի պարույրից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է՝ այն դասերի լույսի ներքո, որոնք կքաղենք մեր ընդհանուր ցավից»։ |armenpress.am|
Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է: Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն պատմական արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ նման վայրագությունների կրկնությունը կանխարգելելու համար: Մենք խոնարհվում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի առջև։ [ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան]
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը։ Ֆրանսիան այսօր հիշատակում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են։ [Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ]
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության ծառայողների կողմից դրսևորվող բռնությունների և ճնշումների շուրջ լուրերին: «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հետաքննել անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դարձած դեպքերը և համագործակցել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու և իրականացնելու ոստիկանության բովանդակային բարեփոխումներ»,- ասված է գրառման մեջ:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում՝ ազատությունից զրկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: [ՀՀ ՄԻՊ գրասենյակ]
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջխաղացման մասին» թեմայով նիստին հայտարարել է․ «Ռուսաստանի համար միշտ առաջնահերթություն է եղել և շարունակում է լինել Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովումը: Անհրաժեշտ է համարվել շարունակել քայլերը՝ հասնելու Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացմանը, ներառյալ՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը»։ |1lurer.am|
Նիկոլ Փաշինյանին իշխանության հեռացնելն իրատեսական է՝ դրա ամենաճիշտ և ամենահասանելի ճանապարհը նրան անվստահություն հայտնելն է։ Անվստահություն հայտնելու ժամանակն էլ է գալու։ Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել։ Անհրաժեշտ է նաև հանրային ճնշում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սերժ Սարգսյանը, որը մասնակցում է ջահերով երթին։ Անդրադառնալով Տավուշում կատարվող զարգացումներին և իշխանությունների հավաստիացումներին, որ դա անվտանգություն է ապահովելու Հայաստանին, Սարգսյանն ասել է, որ այդ պնդումներում «տրամաբանության նշույլ անգամ չի տեսնում»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացին, մասնավորապես, 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը սկսելու պայմանավորվածությանը: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: [ՀՀ կառավարություն]
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ |armenpress.am|
Այսօր 14:38Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը |armenpress.am|
Այսօր 14:29Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ |armenpress.am|
Այսօր 14:23Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ |tert.am|
Այսօր 14:20Ոստիկանների կողմից փակված Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը այսօր բացվել է
Այսօր 14:08Սուրեն Պապիկյանը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Այսօր 13:48Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել |armenpress.am|
Այսօր 13:27ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այսօր 13:02Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն |shantnews.am|
Այսօր 12:38Մենք ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ․ Կարո Փայլան |factor.am|
Այսօր 12:22Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ |armenpress.am|

Այսօր 12:22