Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան․ Նոյեմբերյանի համայնքապետարան «Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։ Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։ Մենք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է, այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժը ՀՀ բազմաթիվ տարածքներ շարունակում է պահել օկուպացված, այդ թվում Տավուշի մարզում։ Այս պարագայում իրատեսական չէ խոսել մի քանի գյուղի տարածքում խաղաղության մասին։ Մեզ համար ընդունելի չէ նման ձևաչափով սահմանազատման իրականացումը»,- նշված է հայտարարության մեջ։
Մենք հարգում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների նիստի պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել են Իրանի ԱԳՆ-ից՝ անդրադառնալով ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությանը։ «Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու կայունության հաստատման համար անհրաժեշտ է շարունակել սահմանային խնդիրները լուծելու երկու երկրների ջանքերը՝ հենվելով խաղաղ մեթոդների վրա և երկու երկրների կողմից միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի շրջանակներում»,- ասել է ԱԳՆ խոսնակ Քանանին: |armenpress.am|
Այսօր ՀՀ և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա։ Գործընթացը մեկնարկել է ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և ԱՀ և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ [ՀՀ կառավարություն]
Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման հետ կապված աշխատանքների իրականացում։ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում․ ՀՀ ՆԳՆ «Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար՝ վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումով: Լուրերը, թե ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ հատված հանձնվելու է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը: Ընդգծում ենք, որ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում: Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ
Բաղանիսի և Ոսկեպարի վարչական ղեկավարները Երևանից վերադարձել են Տավուշ, հանդիպել բնակիչների հետ։ Նրանք դժգոհ են Մհեր Գրիգորյանի հետ երեկ կառավարությունում ունեցած հանդիպումից. ասացին, որ նշվել է՝ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն այսօրվանից սկսած: Նրանց փոխանցմամբ՝ արդեն իսկ կտեղադրվեն հատուկ նշաններ: Վարչական ղեկավարները նաև հայտարարեցին, որ իրենց հորդորել են հանդարտեցնել մարդկանց, սակայն ասում են, որ իրենք ևս բավականին զայրացած են դուրս եկել փոխվարչապետի հետ հանդիպումից։|azatutyun.am| |azatutyun.am|
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են Քննչական կոմիտե Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով (hրդեհից առաջ նա զբաղեցրել է երկրորդ բանակային կորպուսի շտաբի պետ–հրամանատարի տեղակալի պաշտոնը)։ Այդ մասին նա ասաց կոմիտեի բակում։ «Ազատ գյուղի հետ կապված ես որևէ վարույթով չեմ անցել, իսկ հիմա որոշել են, որ ես այս վարույթով պիտի անցնեմ։ Դա արդեն բոլորի համար հասկանալի է, ու ես ոչ մի բանից չեմ վախենում. իմ պայքարն արդար է, հանուն հողի, արդարության»,– լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Հիշեցնենք, որ Միհրան Մախսուդյանը ակտիվ մասնակցում է վերջին օրերին Ոսկեպարում տեղի ունեցող բողոքի ակցիաներին։
Այս պահին Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են դեպի Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը, ինչը զայրացրել է գյուղացիներին, նրանք պահանջում են բացել այն:Բնակիչները համոզված են, որ այդ հատվածում արդեն չափումներ են իրականացվում և Բաղանիսից Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը հանձնելու նախապատրաստական աշխատանքներ են տեղի ունենում: Նրանք կասկածներ ունեն, որ հնարավոր է ժամերի ընթացքում այդ ճանապարհն արդեն անցնի ադրբեջանական կողմին: Պարեկային ծառայության աշխատակիցները որևէ հարցի չեն պատասխանում: Ներկա են նաև Ազգային ժողովի պատգամավորներ: |azatutyun.am|
Երբ-որ ՌԴ մեր գործընկերները ասում են, որ իրենք առաջարկել են ՀԱՊԿ-ի խաղաղապահներ ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին, սա ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալը ոչնչացնող հայտարարություն էր։ Եթե պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից։ Ռուսաստանը երկրների հետ ունի չդելիմիտացված սահմաններ, եթե հանկարծ այնպես ստացվի, որ որևէ երկրի զորք մուտք գործի ՌԴ-ի չդելիմիտացված տարածք, նշանակում է՝ ՀԱՊԿ-ը չպիտի որևէ կերպ արձագանքի։ Այս ամենը նշանակում է, որ ՀԱՊԿ կազմակերպություն չկա։ ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել։ |tert.am|
ՀՀ-ն չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար։ Հայաստանը 29․843 քառակուսի կիլոմետր՝ միջազգայինորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի։ Ստեղծված իրավիճակում Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձն իրատեսական չեմ համարում, քանի որ եթե դա իրատեսական լիներ, ԼՂ հայերի տեղահանում չէր լինի։ Մենք հույս ունենք, որ սահմանազատման գործընթացքում Հայաստանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի։ [Նիկոլ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցների հետ զրույցում] |armenpress.am|
Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն են խաղաղության առաջին շահառուն։ Վերջին 5 ամսում կարևոր է, որ 2 խոշոր համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի և ՀՀ ռազմական բյուջեների հարաբերակցությունում էական դիսբալանս կա, և նույնիսկ այս պայմաններում Ադրբեջանն ագրեսիվ է արձագանքում ՀՀ ԶՈւ բարեփոխումներին, սպառազինության ձեռքբերումներին։ ՀՀ-ն ձեռք է բերում Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը և այն իմնականում կրում է պաշտպանական բնույթ և ունի պաշտպանական նշանակություն։ Մարտունակ բանակ ունենալը կարևոր է նաև խաղաղության համար և ուժերի բալանս ապահովելու համար։ [Նիկոլ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցների հետ զրույցում] |1lurer.am|
Սլովենիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը |armenpress.am|
Այսօր 12:28Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ |1lurer.am|
Այսօր 12:25Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն
Այսօր 12:19Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանքերը սահմանային խնդիրները խաղաղ մեթոդներով լուծելու համար․ Իրանի ԱԳՆ |armenpress.am|
Այսօր 12:12Ալեն Սիմոնյանը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
Այսօր 12:00Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր
Այսօր 11:55Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ
Այսօր 11:46Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Այսօր 11:42ԻՔՄ-ն Տավուշում ՈՒԱԶ-ի միջադեպի հետ կապված 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը
Այսօր 11:30Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. ՆԳՆ պարզաբանում
Այսօր 11:05Սլովենիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը |armenpress.am|
Այսօր 12:28Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ |1lurer.am|
Այսօր 12:25Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն
Այսօր 12:19Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանքերը սահմանային խնդիրները խաղաղ մեթոդներով լուծելու համար․ Իրանի ԱԳՆ |armenpress.am|
Այսօր 12:12Ալեն Սիմոնյանը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
Այսօր 12:00Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր
Այսօր 11:55Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ
Այսօր 11:46Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Այսօր 11:42ԻՔՄ-ն Տավուշում ՈՒԱԶ-ի միջադեպի հետ կապված 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը
Այսօր 11:30Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. ՆԳՆ պարզաբանում
Այսօր 11:05