Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում 2017 թ․ ընթացքում իրականացված կոռուպցիոն չարաշահումների, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մի քանի դեպքի հանգամանքները, քրեական հետապնդումներ են հարուցվել։ Մեղադրյալներից երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է հանցագործության կատարման վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, մեկ անձի նկատմամբ նույն հիմքով հանրային քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել: Մյուս 4 անձանց մասով նախաքննությունը ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։
ՄԱԿ գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում և ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությունը։ Նա ողջունում է սահմանազատման հարցով համաձայնությունը: ՄԱԿ գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը և լուծել գոյություն ունեցող բոլոր երկկողմ հարցերը` հարաբերությունների լիարժեք կարգավորման նպատակով։ [ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկ]
Հանձնառու լինելով առանցքային սկզբունքների և համաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991թ.Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա մեր տարածաշրջանում կայուն խաղաղության խթանմանը՝ ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը, որը տեղ է գտել Յոթի խմբի երկրների արտգործնախարարների կոմյունիկեում։ [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան]
ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի հրամանով սույն թվականի ապրիլի 22-ից արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊ ընկերության հալվաների ներմուծումը ՀՀ։ «Տիմոշա» ՍՊ ընկերության այլ արտադրատեսակների ՀՀ ներմուծման ժամանակ կվերցվեն նմուշներ և ներկայացվեն լաբորատոր փորձաքննության «Կադմիում» ցուցանիշով։ [ՀՀ ՍԱՏՄ]
«Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզըլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում»։ Այդ մասին «Արմենպրես»-ին ասել են վարչապետի աշխատակազմից՝ մեկնաբանելով Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրությունը, որը դեռևս չի հրապարակվել։
Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ ԽՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է՝ հացադուլ է հայտարարել։ Նա պահանջում է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Այս մասին հայտնել է Վարդանյանի ընտանիքը։ |aravot.am|
Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և կայուն խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ Կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները և խրախուսել համապատասխան քայլերը՝ ապահովելու փախստականների և տեղահանվածների անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը իրենց տներ։ Վերահաստատում ենք 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրին նվիրվածության կարևորությունը։ [«Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը]
Տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, դեպքի ներկայացված նկարագրությունները բացարձակ մտացածին են։ Անձին պատգարակով շտապօգնությանը մոտեցնելու կադրերի հրապարակումը՝ խոշտանգման մասին անհիմն գրառումով, առանց որևէ փաստի ներկայացման, խոշտանգման փաստարկում չեն կարող լինել։ Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա, որը ծառայեցվում է որպես պաշտպանության տակտիկա։ Դրա ամբողջ իմաստը, առաջ ընկնելով, իրականությունը գլխիվայր շուռ տված ներկայացնելով, տեղի ունեցածի վերաբերյալ կանխակալ հանրային կարծիք ձևավորելն է։ Սա անընդունելի է բարոյական տեսանկյունից։ [ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյան]
«Իհարկե, երբ ասում են, որ ՀԱՊԿ-ը չի կարողանում որոշել, թե որտեղ է գտնվում իր պատասխանատվության գոտին Հայաստանում, Հայաստանն ինքը դեռ չի որոշել։ ․․․ Մենք դեռևս դաշնակիցներ ենք Հայաստանի հետ։ Մենք մեզ շարունակում ենք դաշնակիցներ համարել։ Իրավաբանորեն մենք դաշնակիցներ ենք, բայց ես կարծում եմ ոչ միայն իրավաբանորեն, այնտեղ կան նաև այնպիսիք, ովքեր հասկանում են Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Պարզվել են «Սևան ազգային պարկ» -ում 2017-ին իրականացված կոռուպցիոն չարաշահումների, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մի քանի դեպքի հանգամանքները
Այսօր 12:36Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Այսօր 11:11ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է սահմանազատման հարցով Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը |1lurer.am|
Այսօր 10:32Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն |tert.am|
Այսօր 10:20ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածությունները |arm.sputniknews.ru|
22:05 - 19 ապրիլի, 2024«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
21:06 - 19 ապրիլի, 2024Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ LE FIGARO պարբերականին
20:43 - 19 ապրիլի, 2024Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
20:36 - 19 ապրիլի, 2024Միրզոյանը ողջունել է Յոթի խմբի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ
19:48 - 19 ապրիլի, 2024Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում |armenpress.am|
19:32 - 19 ապրիլի, 2024Պարզվել են «Սևան ազգային պարկ» -ում 2017-ին իրականացված կոռուպցիոն չարաշահումների, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մի քանի դեպքի հանգամանքները
Այսօր 12:36Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Այսօր 11:11ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է սահմանազատման հարցով Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը |1lurer.am|
Այսօր 10:32Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն |tert.am|
Այսօր 10:20ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածությունները |arm.sputniknews.ru|
22:05 - 19 ապրիլի, 2024«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
21:06 - 19 ապրիլի, 2024Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ LE FIGARO պարբերականին
20:43 - 19 ապրիլի, 2024Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
20:36 - 19 ապրիլի, 2024Միրզոյանը ողջունել է Յոթի խմբի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ
19:48 - 19 ապրիլի, 2024Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում |armenpress.am|
19:32 - 19 ապրիլի, 2024