Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ: [ՀՀ կառավարություն]
Ի գիտություն ենք ընդունում Ադրբեջանից ռուսական զորքերի դուրսբերման մասին հայտարարությունը։ Հավելում ենք, որ ԵՄ-ն նախկինի պես հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն։ [ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանո] |factor.am|
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող։ ՔԿ-ից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խոշտանգում պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով)։
Ժողովուրդը նախորդ հանդիպմանը տարբերակ է առաջարկել՝ գետից այս կողմ չգան, հիմա Փաշինյանը եկել, ասել է՝ փորձում եմ ձեր ասած տարբերակներին լուծում տալ, որ գետից այս կողմ հակառակորդը չգա։ Երկրորդ խնդիրն այն է, որ նա ասել է այլընտրանքային ճանապարհ սարքենք, ժողովուրդն ասել է, որ այլընտրանքային ճանապարհ մեզ պետք չէ, մենք ունենք հիմնական կենսունակությունն ապահովող ճանապարհ։ [Բայդ դա] իրատեսական չէ բերքաբերցիների համար, այդ բնակիչներն էլ են դժգոհություն հայտնել, որ մեր հողերը չպետք է փոխանակվի: [Ոսկեպարցի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյան] |news.am| |news.am|
Տնային կալանք և 7 միլիոն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը։ |hetq.am|
ՀԿ-ները պահանջում են Խաչատուր Սուքիասյանից ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ» օրաթերթից։ Ապրիլի 16-ին «Առավոտ» օրաթերթի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ, ինչը վերջինիս համար լրագրողին ու լրատվամիջոցին մեղադրանքներ ներկայացնելու և անհարգալից վերաբերմունք դրսևորելու առիթ է դարձել։ Անշուշտ, այս զրույցը, որը հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ է շոշափում, կարող էր շատ ավելի բարեկիրթ հունով ընթանալ։ Ակնհայտորեն դրան չէին ձգտում ո՛չ լրագրողը, ո՛չ պատգամավորը։ Բայց եթե լրագրողական գործունեությունը ենթադրում է սուր և նույնիսկ սադրող հարցեր ուղղել զրուցակցին` դրդելով նրան «անկեղծանալու», ապա պաշտոնյային, առավելևս իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորին, դա իրավունք չի տալիս անվայել պահվածք և ագրեսիվություն դրսևորելու, վիրավորելու լրագրողին, նրա հարազատներին և գործընկերներին։
Սահմանամերձ համայնքների բնակիչների հետ հանդիպումից հետո Փաշինյանը կարճ տեսանյութ է հրապարակել։ «Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի: Քո հարգանքն էլ զոհաբերես, անունդ էլ զոհաբերես, երեխեքիդ հոգեկան վիճակն էլ զոհաբերես, ընտանիքիդ հանդարտությունն էլ զոհաբերես, ծնողներիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, պապիդ բարի հիշատակն էլ զոհաբերես: Բայց պետք է իմանաս՝ ինչի համար ես դա անում: Ես գիտեմ, թե ինչի համար եմ անում: Ես անում եմ այ, որ այ այս Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ պետությունը»,-ասել է Փաշինյանը և ցույց տվել ՀՀ մակետը։
Իշխանություններն, ըստ էության, ցուցադրում են, որ ընտրել են ժողովրդավարության կազմաքանդման եւ ավտորիտարիզմի վերահաստատման ուղին եւ պատրաստ են ամեն օր հատել նորանոր կարմիր գծեր։ Սամվել Վարդանյանի գործի վերաբերյալ մենք նաեւ պահանջում ենք Գլխավոր դատախազից՝ կատարել օրենքի եւ ժողովրդավարության պաշտպանության հետ կապված սահմանադրական պարտավորությունները։ [Հայ Ազգային Կոնգրես]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչներին ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ Հաջորդիվ վարչապետը պատասխանել է բնակիչներին հետաքրքրող տարբեր հարցերի: [ՀՀ կառավարություն]
Ես ոչ մի տեսակի բռնություն էլ չեմ ընդունում։ Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը պետք է տան բոլոր նրանք, ովքեր դա կատարել են և, երբ կբռնվեն և օրենքի առաջ կկանգնեն։ Բոլոր նրանք, ովքեր օրենքը խախտում են՝ անկախ նրանից իշխանության ներկայացուցիչ են, թե՝ ոչ, պետք է օրենքի առաջ լինեն հավասար։ Բոլորը պատասխանատու են իրենց արարքների համար։ Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հաղորդում չէի ներկայացնի, եթե դեպքի մասնակից երիտասարդը կադրերը չհրապարակեր համացանցում։ [ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյան] |factor.am|
Վարչապետն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
Այսօր 18:40ԵՄ-ն՝ Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալու մասին |factor.am|
Այսօր 18:24Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
Այսօր 18:07Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակ
Այսօր 18:01Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունները |arm.sputniknews.ru|
Այսօր 17:35Ֆրենկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին |armenpress.am|
Այսօր 17:30Կներդրվի «Ավիաօդերևութաբանություն» մագիստրոսական ծրագիրը
Այսօր 17:15Որոշ քաղաքական գործիչներ իսպառ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը, իսկ Հանրային հեռուստաընկերությունը ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Տեր Եսայի
Այսօր 16:32Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն են գործադրել․ երկու անձ կալանավորվել է․ ՔԿ |factor.am|
Այսօր 15:36Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործմանը. Չեն Ժու
Այսօր 15:12Վարչապետն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
Այսօր 18:40ԵՄ-ն՝ Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալու մասին |factor.am|
Այսօր 18:24Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
Այսօր 18:07Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակ
Այսօր 18:01Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունները |arm.sputniknews.ru|
Այսօր 17:35Ֆրենկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին |armenpress.am|
Այսօր 17:30Կներդրվի «Ավիաօդերևութաբանություն» մագիստրոսական ծրագիրը
Այսօր 17:15Որոշ քաղաքական գործիչներ իսպառ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը, իսկ Հանրային հեռուստաընկերությունը ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Տեր Եսայի
Այսօր 16:32Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն են գործադրել․ երկու անձ կալանավորվել է․ ՔԿ |factor.am|
Այսօր 15:36Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործմանը. Չեն Ժու
Այսօր 15:12