ԱԱԾ-ի, ՊՆ-ի եւ ոստիկանության ծառայողների ճանապարհածախսը կփոխհատուցվի․ Տոնոյան |armtimes.com|
16:30 - 30 ապրիլի, 2020

ԱԱԾ-ի, ՊՆ-ի եւ ոստիկանության ծառայողների ճանապարհածախսը կփոխհատուցվի․ Տոնոյան |armtimes.com|

armtimes.com: Կառավարությունը փոխհատուցման չափեր սահմանեց զինծառայողների՝ 350 եւ ավելի կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու եւ վերադառնալու համար կատարված տրանսպորտային ծախսերի դիմաց։

350-700 կմ մեկնելու եւ վերադառնալու համար կհատկացվի 10 հազար դրամ, իսկ 700 եւ ավելի կմ մեկնելու եւ վերադառնալու համար՝ 20 հազար դրամ։ Կառավարության այս որոշումը վերաբերում է նաեւ Ոստիկանության զորքերին ու ԱԱԾ ծառայողներին։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, թե զինծառայողը, որն իր ծառայությունն անցկացնում էր Մեղրիում, ու մշտական բնակության վայրը եղել է Գյումրին, փոխհատուցումը ստացել է մինչեւ Երևան գալու համար, դրանից ավելի փոխհատուցում չէր տրամադրվում։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր հերթին ասաց, թե ժամկետայինների դեպքում որոշումը հասկանալի է ու տրամաբանական, սակայն պայմանագրայինների դեպքում ավելի ճիշտ չէ՞ դիտարկել ոչ թե դժվար չափելի տրանսպորտային ծախսի հատուցում, այլ փոխարենը քննարկել վարձատրության մաս դարձնելու տեսակետից։

«Պարո՛ն Տոնոյան, դուք նախագծի միայն մի մասն ասացիք՝ ինձ թվաց՝ մյուս մասը չկարեւորելուվ. 700 կիլոմետրից ավելիի դեպքում այլ գումար է նախատեսվում: Ես համաձայն եմ, որ հեռավորությունը պիտի նշանակություն ունենա, բայց չխրախուսենք դուրս գնալը, այստեղ սահմանափակած չէ միայն ՀՀ տարածքն ու հարակից տարածքը»,- ասաց Ջանջուղազյանը։

Արձագանքելով Ջանջուղազյանին՝ Տոնոյանն ասաց, որ 700 կիլոմետր ասելով՝ խոսքը գնալ-գալու մասին է. «Պարո՛ն Ջանջուղազյան, բացի դրանից, 700 կիլոմետրը պատահական թիվ չէ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել