ԱԱԾ-ն եւ ոստիկանության ՆԱՎ-ը միջոցառում են իրականացրել ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում. Ահարոնյան |armtimes.com|
15:31 - 09 ապրիլի, 2020

ԱԱԾ-ն եւ ոստիկանության ՆԱՎ-ը միջոցառում են իրականացրել ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում. Ահարոնյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Երեւան քաղաքի Դավիթաշենի բաժանմունքում։ Մանրամասները առաջիկայում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացրին, որ միջոցառումն իրականացվել է հարուցված քրեական գործի շրջանակում: Թե ինչ գործի մասին է խոսքը, առայժմ չմանրամասնեցին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում կտրվի պաշտոնական հաղորդագրություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել