armenpress.am։ Զանգով որոշումներ կայացնող դատավորների գործողությունների մասին տեղեկատվության դեպքում ԱԱԾ-ն համապատասխան քայլեր կձեռնարկի։

Այս մասին մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Նման տեղեկությունների դեպքում մենք բոլոր անհրաժեշտ միջոցները կիրականացնենք, որ այդպիսի երևույթները չկրկնվեն»,- ասաց Արթուր Վանեցյանը։