ԱԱԾ-ն ու ԱԳՆ-ն առայժմ չեն մեկնաբանում «Զվարթնոց» օդանավակայանում ուկրաինացի պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպը |hetq.am|
12:54 - 02 մայիսի, 2019

ԱԱԾ-ն ու ԱԳՆ-ն առայժմ չեն մեկնաբանում «Զվարթնոց» օդանավակայանում ուկրաինացի պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպը |hetq.am|

hetq.am: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) առայժմ չի մեկնաբանում ապրիլի 30-ի երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանում Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմի հետ տեղի ունեցած միջադեպը: 

Կատարվածի վերաբերյալ  ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանին նշեց, որ առայժմ չեն կարող մեկնաբանություն տալ, և հարցերին կարող են պատասխանել միայն գրավոր տարբերակով: Մենք արդեն իսկ գրավոր հարցում ենք ուղարկել ԱԱԾ, և հարցման պատասխանը ստանալուն պես կհրապարակենք այն:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ասաց, որ առանց Ազգային անվտանգության ծառայության պարզաբանման Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը չի կարող հայտարարություն անել:

«ԱԱԾ-ի պարզաբանումը ստանալուց հետո միայն Հայաստանի արտգործնախարարությունը կարող է քաղաքական հայտարարություն անել: Հիմա սպասում ենք ԱԱԾ-ի արձագանքին»,-  ասաց Աննա Նաղդալյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել