ԱԱԾ իրավաբաններն ուսումնասիրում են Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ գործով դատարանի որոշումը |armenpress.am|
12:22 - 10 ապրիլի, 2019

ԱԱԾ իրավաբաններն ուսումնասիրում են Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ գործով դատարանի որոշումը |armenpress.am|

armenpress.am: Ազգային անվտանգության ծառայության իրավաբաններն ուսումնասիրում են դատարանի որոշումն, ըստ որի ԱԱԾ-ն խախտել է անմեղության կանխավարկածը Սեդրակ Քոչարյանի նկատմամբ: Այս մասին ապրիլի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Եղել է դատարանի որոշում, համաձայն որի՝ խախտվել է անմեղության կանխավարկածը։ Այս հարցը կուսումնասիրեն իրավաբանները, և ժամկետի մեջ, եթե չի լինի Վերաքննիչ դատարան դիմելու որոշում, ուրեմն, իհարկե, օրենքով նախատեսված բոլոր պահանջները կկատարվեն»,- ասաց Վանեցյանը:
Արթուր Վանեցյանը նշեց, որ քանի դեռ չեն բողոքարկել դատարանի որոշումը, պետք է ընդունեն և ենթարկվեն դրան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել