ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը հանդիպել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին
11:32 - 26 հունիսի, 2019

ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը հանդիպել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին

Հունիսի 25-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը Վիեննայում հանդիպեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին (Harlem Désir):

Զրուցակիցները բարձր գնահատեցին ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի եւ ՀՀ համապատասխան պետական մարմինների միջեւ հաստատված սերտ եւ արդյունավետ համագործակցությունը, երկրում խոսքի եւ մամուլի ազատության ապահովման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող ջանքերը:

Արտակ Ապիտոնյանը վերահաստատեց Հայաստանի կառավարության հանձնառությունը շարունակելու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները՝ այդ համատեքստում կարեւորելով ազատ մամուլի դերակատարումը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի եւ միջազգային կառույցների միջեւ համագործակցության վերաբերյալ եւ երկուստեք ընդգծեցին այդ ուղղությամբ արդյունավետության հետագա բարձրացման կարեւորությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել