ԱԺ-ն Կենտրոնական բանկի հաջորդ նախագահին է ընտրում |panarmenian.net|
11:41 - 16 ապրիլի, 2020

ԱԺ-ն Կենտրոնական բանկի հաջորդ նախագահին է ընտրում |panarmenian.net|

panarmenian.net: Ապրիլի 16-ին Ազգային ժողովը Կենտրոնական բանկի հաջորդ նախագահին է ընտրելու, քանի որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսի 1-ին:

Այս պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանի թեկնածությունը։

Գալստյանը տնտեսագիտության թեկնածու է, ավարտել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան Հանրային կառավարման դպրոցը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1998-ին՝ ՀՀ կենտրոնական բանկում: 2018-ից առ այսօր ԿԲ խորհրդի անդամ է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել