ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բնակլիմայական աղետների հետևանքով բերքի կեսի վնասվելու պարագայում հողի հարկից ազատելու նախագիծը |armenpress.am|
07:30 - 04 հունիսի, 2019

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բնակլիմայական աղետների հետևանքով բերքի կեսի վնասվելու պարագայում հողի հարկից ազատելու նախագիծը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծը ստացավ 59 կողմ, 18 դեմ ձայներ, ձեռնպահ էր քվեարկել 5 պատգամավոր:

Նախագծով նախատեսվում է, որ գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ եւ այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետեւանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն եւ այլն) մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում տվյալ տարում ազատվելու են հողի հարկից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել