ԱԺ-ն ընդունեց արտակարգ դրության հետ կապված օրենքի փոփոխությունները |lragir.am|
12:05 - 23 մարտի, 2020

ԱԺ-ն ընդունեց արտակարգ դրության հետ կապված օրենքի փոփոխությունները |lragir.am|

lragir.am: Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների մասին օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը: Կողմ քվեարկեց 117 պատգամավոր, դեմ ու ձեռնապահներ չկան: «Խնդրում եմ, աշխատանքները կազմակերպել այնպես, որ ես հնարավորինս արագ ստորագրեմ օրենքը և ուղարկեմ հանրապետության նախագահին»,- ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ այս փոփոխություններով պատիժներ են սահմանվում արտակարգ դրության ժամանակ մեկուսացման և ինքնամեկուսացման կարգը խախտելու համար, ինչպես նաև կարգավորումներ են սահմանվում լրատվական գործունեություն իրականացնողների կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտան դեպքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել