ԱԺ-ն ընդունեց սոցիալական ծառայություն մատուցող տարածքային մարմիններին առնչվող օրինագիծը
10:53 - 04 մարտի, 2020

ԱԺ-ն ընդունեց սոցիալական ծառայություն մատուցող տարածքային մարմիններին առնչվող օրինագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը վերաբերում  է միասնական սոցիալական ծառայություններ մատուցելու համակարգի ներդրմանը:

Նախագիծը  ընդունվեց 112 կողմ ձայնով: 

Որոշում է կայացվել, որ սոցիալական աջակցություն և սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինները վերադառնան սոցիալական պաշտպանության համակարգ, որպեսզի երաշխավորվի սոցիալական կարիքի գնահատման և մեկ պատուհանի միջոցով սոցիալական ծառայություններ մատուցելու սկզբունքը:

Ներկայացված  օրենքներից հանվելու է ՏԻՄ եզրույթը.  որպես սոցիալական կարիքի գնահատման և ծառայությունների մատուցման պփատասխանատու մարմին նշել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել