pastinfo.am: ԱԺ-ն չընդունեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում էր նվազեցնել ավտոմեքենաներ ներկրելու ԱԱՀ-ն։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը նշեց՝ 3-5 տարվա մաշվածություն ունեցող ավտոմեքենաների համար առաջարկվում է սահմանել 5 տոկոս ԱԱՀ, իսկ 5-10 տարվա մաշվածություն ունեցող մեքենաների համար՝ 10 տոկոս։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ նկատեց՝ այդպիսով երրորդ երկրներից ներկրումն ավելի քիչ կհարկվի, քան ԵԱՏՄ երկրներից։

Բացի այդ պատգամավորի կարծիքով Հայաստանում առանց այդ էլ հազարավոր մեքենաներ են կուտակվել, որոնք ներկրվել են հին հարկերով։ Եթե դրանց կողքին հայտնվեն նոր կարգերով ներկրված ավտոմեքենաներ, ապա վաճառքի դեպքում դրանք կարող են անհավասար մրցակցության պայմաններում հայտնվել։