armtimes.com: ՀՀ ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր ավելացնել խմբակցությունների փորձագետների թիվը:

Աբովյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ առկա կարգավորման համաձայն՝ եթե խմբակցության անդամները 14-ից ավելի են, ապա փորձագետների թիվը 4 է, նա առաջարկել էր խմբակցություններում ավելացնել եւս 1-ական փորձագետի հաստիք: Պատգամավորը հիմնավորել էր՝ այնպիսի իրավիճակում են, որ բացի նրանից, որ շատ են, նաեւ որակապես տարբերվում են նախկիններից: Աբովյանի պնդմամբ՝ փորձագետները ֆիզիկապես չեն հասցնում այդ ծավալի օրենքների շուրջ աշխատել:

 

Նախագծին կողմ քվեարկեց 57 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 15։ Որոշումը չընդունվեց։

Քվեարկությունից հետո Արման Աբովյանն իր զարմանքը հայտնեց, որ նախագծի առաջին ընթերցման ժամանակ օրենքն ընդունվեց, գլխադասային հանձնաժողովում եւս դրական արձագանք ստացավ, իսկ այսօր չընդունվեց։