armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքային շեմն իջեցնելու օրենքի նախագիծը:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Պատգամավորն առաջարկում է խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքը, որ 30 տարեկանն է, փոխարինել՝ 25-ով, իսկ խորհրդականի պաշտոնի անձնագրով նախատեսված 5 տարվա աշխատանքային ստաժը՝ 3-ով:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը նոյեմբերի 19-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է 93 կողմ, 1 ձեռնպահ ձայներով: