ԱԺ-ն քննարկում է նախագիծ, որով առաջարկվում է ընկերությունների կողմից կատարված բնապահպանական հարկերից մասհանումներ հատկացնել համայնքներին
12:45 - 05 մայիսի, 2020

ԱԺ-ն քննարկում է նախագիծ, որով առաջարկվում է ընկերությունների կողմից կատարված բնապահպանական հարկերից մասհանումներ հատկացնել համայնքներին

Կառավարությունը Ազգային ժողովին է ներկայացրել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նածագիծը», որի հիմնական զեկուցողնէր՝ ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը։

Նախագծով առաջարկվում է, որ մետաղական հանքարդյունահանող ընկերությունների կողմից կատարված բնապահպանական հարկերից մասհանումներ հատկացվեն համայնքներում նպատակային ծրագրերի իրականացման համար: 

«Մեզ համար անընդունելի է, որպեսզի օրենքի մակարդակով ընկերությունների անուններ նշվեն, որոնցից պետք է մասհանումներ կատարվեն: Եթե կան մի քանի մեռաղական հանքարդյունահանողներ, ապա մենք հանում ենք այդ անունները օրենքի տեքստից  և սահմանում ենք կարգավիճակ՝  մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների բոլոր բնապահպանական հարկերից մասհանումները պետք է հատկացվեն։  Բացի դա, մենք առաջարկում ենք, որ կառավարությունը սահմանի այն չափորոշիչները, որոնց հիման վրա արդեն համապատասխան լիազոր մարմինը կսահմանի ընկերությունների ցանկը»,- իր խոսքում նշեց Շուշանյանը: 

Վերջինս ընդգծեց, որ առաջարկների ընդունման արդյունքում կունենանք ավելի ընդլայնված ընկերությունների ցանկ և ավելի ընդլայնված համայնքներ՝ որպես այդ գումարների շահառուներ: Հաջորդ փոփոխությունը, որ առաջարկվում է կառավարության կողմից վերբերում է մասհանումների փոխանցման խնդրին։ Առաջարկ է արվում այդ վճարներն իրականացնել ոչ թե փաստացի կատարված վճարներից, այլև հաշվարկված գումարներից, ընդհանուր հանրագումարից։ Նախարարի տեղակալի խոսքով վերջին երկու տարում համայնքների կողմից չստացված գումարները նույնպես համայնքները կարող են ստանալ։

«Գումարները չեն տրամադրվելու ինքնանպատակ, դրանք տրամադրվում են սուբվենցիոն նպատակային ծրագրերի համար: Առաջարկվում է, որ համայնքները նախապես ծրագրերը հրապարակեն  համայնքային  կամ մարզպետարանների կայքերում: Ինչպես նաև, հետագայում համայնքները հաշվետվություն ներկայացնեն սահմանված ձևոչափով»,- հավելեց Լիլիա Շուշանյանը։

Մյուս փոփոխությամբ առաջարկվում է,  որ ըստ համայնքների կամ բնակավայրերի բաշխվածության, կարգ սահմանելու իրավասությունը վերապահվումէ  կառավարությանը: Կսահմանվի այն կարգը, որով, ենթադրենք, մի քանի ազդակիր համայնք ունենալու դեպքում համապատասխան բաշխման կանոններն էլ կգործեն և ամեն ինչ կլինի ավելի հստակ։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել