ԱԺ-ում քննարկում են զինվորին ինքնասպանության հասցնելու համար պատիժը խստացնելու առաջարկը |panarmenian.net|
10:56 - 06 դեկտեմբերի, 2019

ԱԺ-ում քննարկում են զինվորին ինքնասպանության հասցնելու համար պատիժը խստացնելու առաջարկը |panarmenian.net|

panarmenian.net: Ազգային ժողովը քննարկում է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել զինծառայողներին ինքնասպանության հասցնելու պատիժը։

ԲՀԿ [խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է ավելի խիստ պատիժ սահմանել այդ դեպքերի համար, քան նախատեսված առավելագույնը 3 տարի ազատազրկումն է:«Թշնամու կրակոցից շատ ավելի քիչ զինվոր է զոհվում, քան ինքնասպանություններից», - ասել է պատգամավորը:

Առաջարկվում է զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար սահմանել 4-8 տարի ազատազրկում, իսկ հատուկ դեպքերում՝ 6-9 տարի: Նույն արարքի համար մարտական պայմաններում առաջարկվում է 7-10 տարի ազատազրկում

Ըստ պատգամավորի, ինքնասպանության հասցնելը նաև զինվորական ծառայության կանոնադրական հարարբերությունների խախտման, զինծառայողներին նվաստացնելու հետևանք են, ուստի դրանք պետք է դիտարկվեն որպես զինվորական հանցագործություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել